Հրաշքնե՜՜ր… Մարդիիիկ իրոք հավատացեք հրաշքներ լինում ե՜ն :Ճ Մինչև հիմա չեմ հավատում ու մինչ գնալս  էլ չէի հավատում: Ախր ես նույնիսկ չէի էլ պատկերացնում , որ իմ սեփական աչքերով  կտեսնեմ Անին …Վանա լիճը … Կարսը … ու տեսնելով   այդ քաղաքները ՝ կդառնան իմ կյանքի անմոռանալի երեք օրերը  :Ճ  Մայիսի 26 ին , առավոտ շուտ  ուղևորվեցինք միկրո ավտոբուսներով դեպի Կարս Վան ու Անի: Ինձ հետ էին  դպրոցական տարիների իմ  ընկերուհին , նրա կուրսեցին ու մորաքրոջ որդին :Ճ Ճանապարհը բավականին երկար էր … Արևմտյան Հայաստան հասնելու համար մենք հատեցինք Վրաստանի սահմանը այնուհետ ՝Թուրքիայի : Ես Վրաստանում էլ չէի եղել :Ճ Կարելի է ասել երկու երնեկ մի տեղում ստացվեց : Բնությունը Ախալքալաքի ու Ախալցխայի հրա՜շք էր … Հիմա եմ հասկանոււմ ինչ ենք կորցրել … Գրեթե ամբողջ ուղևորության  ընթացքում  անդադար   մեխանիկորեն ասում էի “Էս ինչչ սիրունա՜՜ ,էս ինչչ սիրունա՜՜” … Հողերը բերքատու , ամենուրեք կանաչ դաշտեր ու խիտ-խիտ անտառներ  … Ախալցխայում  հիացանք Խերթվիսի ամրոցով , քիչ անց ճաշեցինք ավանադական խինկալի ու իմերիտական խաչապուրի: Շա՜տ համեղ էր :Ճ Հեռվից   հիացանք նաև  Ախալցխայի ամրոցով ու   More