Գրում ջնջում եմ, նորից գրում եմ ու նորից ջնջում …

Չի գրվում, բառերը կարծես թաքնվում են ինձանից :Ճ

Ուրախ եմ, որ անցած տարին շատ հագեցված է եղել, որ նույնիսկ ժամանակ չեմ ունեցել գրի առնեմ ինձ հետ կատարվող նշանակալի իրադարձությունները: Բայց պահը վաղուց է հասունացել և պետք է արտահայտվեմ :Ճ  Լինում են չէ ցանկություններ, իղձեր որ ամբողջ սրտով ուզում ենք կատարվեն, բայց չկատարվելով իրանք ինձ մոտ դառնում են “երազանքներ”: Ու ամենազավեշտալին այն է , որ իրականացումից հինգ պակաս սաղ պլանները հոդս են ցնդում… Անցած տարի գրեթե չեմ գրել, բայց հենց անցած տարի իրականացել են իմ շա՜տ վաղուցվա ցանկությունները: Ամեն տարի որոշում էի , այս տարի գնալու եմ Թիլֆիսը տեսնեմ, պլաններ էի մշակում ուր եմ գնալու ՜, որ վայրերն եմ այցելելու, բայց ամեն անգամ մի ստից բանից պլանները խափանվում էին: Այնպես ստացվեց, որ առհասարակ չպլանավորված այցելեցի Թիֆլիսը անցած գարնանը: Նա ինձ ընդունեղ գրակաբաց🙂 Ինձ հետաքրքիր էր ամեն ինչ , ամեն հուշարձան, արվեստի կոթող: Ապրում էինք Հին Թիֆլիսում , ոտքով շրջում գլխավոր , փոքրիկ նեղ փողոցներով:  Պարզապես հիացած եմ Թիֆլիսի Բուսաբանական այգուց , եթե ժամանակը սուղ չլիներ կարելի էր մի քանի ժամ այնտեղ անցկացնել, գիրք կարդա՜լ:  Ամեն օր համտեսում էինք հենց  վրացական խոհանոցից ուտեստներ: Թիֆլիսից մի մեծ տոպրակ համեմունքներ էի բերել հետս :Ճ Բացի Թիֆլիիսից այցելեցինք Մթսխեթան , եղանք Կախեթիայում, անցան Սիղնաղի քաղաքի միջով, որը ինչպես Մթսխեթան ամբողջովոին վերանորոգված էր և նման էր հին փոքրիկ քաղաքի, որին կարծես չէր հասել նույնիսկ 20-րդ դարի շունչը :Ճ 5 օրերը այնպես թռան, որ չզգացինք էլ ու հիմա մոտենում են այն օրերը , երբ այցել եմ Թիֆլիսը ու մի մագնիսական ուժը ձգում է ինձ դեպի այն վայրերը, որոնք տեսել եմ մեկ տարի առաջ :Ճ Հուսամ երկրորդ այցելությունը ևս չի դառնա “երազանք”😀

Ասածս ինչ է , երազեք մարդիկ , երազանքները ու շաատ մեծ ցանկությունները իրականանում, թեկուզ մեզ դժվարությամբ ^_^ Պետք է հավատալ այնպայման😉