Մարդիկ հաճախ լինում են անհասկացող, անտրամաբանական և եսակենտրոն: Միևնույն է, ների’ր նրանց:

Եթե դու բարի ես, մարդիկ կարող են քեզ մեղադրել եսասիրական և ծածուկ մտադրությունների մեջ: Միևնույն է, բարի’ եղիր:

Եթե դու հաջողության հասնես ապա ձեռք կբերես մի քանի կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույն է, հասի’ր հաջողության:

Եթե դու ազնիվ ես ու անկեղծ, մարդիկ կարող են քեզ խաբել: Միևնույն է, եղի’ր ազնիվ ու անկեղծ:

Այն, ինչի կառուցման վրա դու տարիներ ես ծախսել, ինչ-որ մեկը կարող է քանդել մի գիշերվա մեջ: Միևնույն է, կառուցի’ր: More