Մարդիկ հաճախ լինում են անհասկացող, անտրամաբանական և եսակենտրոն: Միևնույն է, ների’ր նրանց:

Եթե դու բարի ես, մարդիկ կարող են քեզ մեղադրել եսասիրական և ծածուկ մտադրությունների մեջ: Միևնույն է, բարի’ եղիր:

Եթե դու հաջողության հասնես ապա ձեռք կբերես մի քանի կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույն է, հասի’ր հաջողության:

Եթե դու ազնիվ ես ու անկեղծ, մարդիկ կարող են քեզ խաբել: Միևնույն է, եղի’ր ազնիվ ու անկեղծ:

Այն, ինչի կառուցման վրա դու տարիներ ես ծախսել, ինչ-որ մեկը կարող է քանդել մի գիշերվա մեջ: Միևնույն է, կառուցի’ր:

Եթե դու հոգեկան հավասարակշռություն և երջանկություն գտնես, քեզ կնախանձեն: Միևնույն է, եղի’ր երջանիկ:

Այն լավությունը, որ դու արեցիր այսօր, մարդիկ հաճախ վաղը կմոռանան: Միևնույն է, լավությու’ն արա:

Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը, և դա կարող է բավարար չլինել: Միևնույն է, տու’ր աշխարհին քո ունեցած ամենալավը:

Ի վերջո դու կհասկանաս, որ այդ ամենը երբեք չի կատարվել քո և մարդկանց միջև, այդ ամենը միշտ կատարվել է քո և Աստծո միջև…

Մայր Թերեզա