Մուսա լեռը

Leave a comment

Մուսա լեռ … ոմանք գիտեն Մուսալեռան պատմությունը , ոմանք կարդացել են Ֆրանց Վերֆելի “Մուսա լեռան 40 օրը” գիրքը , ոմանք էլ դիտել են ֆիլմը այս գրքի հիման վրա նկարհանված , իսկ ոմանք ընդհանարապես չգիտեն Մուսա լեռան մասին … Պատմությանը չեմ անդրադառնալու , այն կարող էք կարդալ այստեղ : Ես նշում եմ ու  միշտ հպարտանում այն փաստով , որ ես  արմատներով Մուսալեռցի եմ: Իմ պապերս են կռվել Մուսալեռան գագաթին և  ես , ինչպես նաև մնացած բոլոր երիտասարդներս ՝միշտ երախտապարտ կլինենք նրանց ու  կպահպանենք նրանց հիշատակը:  Այս տարի՝ սեպտեմբերի  18 -ին  լրացավ  Մուսալեռան  հաղթական հերոսամարտի 96 րդ տարելիցը: Հիմնական տոնակատարությունը տեղի է ունենում կիրակի օրը , սակայն մեծ հոսք է նկատվում դեպի Մուսալեռ հուշահամալիր դեռ շաբաթ երեկո, երբ սկսում են եփել հարիսան 🙂 Բազմաթիվ արշավական խմբեր, դպրոցականներ իրենց դասարաններով վրաններ կապեցին հուշահամալիրի տարածքում , ինչպես նաև մենք 🙂  Այս տարի տոնակատարությունը յուրահատուկ անցավ  ինձ համար , More

Թաբուլե

15 Comments

Այս աղցանը  սարքելու համար հարկավոր են ՝ 6 կապ մաղադանոս, 6 կապ կանաչ սոխ, 2-3 կապ հազար , 1 կգ բլղուր, 0,5 կգ տոմատի մածուկ, 0,5 ձեթ , 2-3 հատ կիտրոն կամ լիմոնի աղ , աղ, կարմիր պղպեղ: More