Այս աղցանը  սարքելու համար հարկավոր են ՝ 6 կապ մաղադանոս, 6 կապ կանաչ սոխ, 2-3 կապ հազար , 1 կգ բլղուր, 0,5 կգ տոմատի մածուկ, 0,5 ձեթ , 2-3 հատ կիտրոն կամ լիմոնի աղ , աղ, կարմիր պղպեղ:

Բլղուրը լցնում ենք մեծ ամանի մեջ ( թաս , էն խորովածները, որլ ցնում են ), աղ և կարմիր պղպեղ ավելացնում: Գոլ ջրով թրջում ենք բլղուրը մինչև փափկի, ջուրը քիչ քիչ ենք ավելացնում, թե չէ  ցեխ կլինի: Մինչ բլղուրը փափկում է ՝մաղադանոսը և սոխը շատ մանր կտրատում ենք:

Երբ բլղուրը փափկում է՝ ավելացնում ենք տոմատի մածուկը, լավ խառնում, հետո ավելացնում ենք կտրատված կանաչին, ձեթը , կիտրոնի հյութը կամ լիմոնի աղը ջրով բացված, լավ խառնում ենք: Շատ կարևոր նյուանս , Կանաչին այնքան պետք է լինի , որ բլղուրը գրեթե չերևա: Թաբուլեն  ուտում են հազարի թերթիկներով կամ ինչպես ինձ հուշեց Գարեգինը՝ խաղողի տերևներով: Ցանկալի է նաև թանը😀

Շա՜տ կարևոր մի փաստ !!! Հազարի թերթիկները ՉԵՆ կտրատում , նրանցով միայն համտեսում են😉

Առաջին հայացքից շատ հեշտ աղցան է թվում չէ ՞😀  Շատ մի ուրախացեք😛, սկսեք կանաչին մանրրրր մանր կտրատել ժամերով  ;) Ցանկության դեպքում կարող եք կես չափաբաժնով անել, բոլոր բաղադրյալները կիսելով:

Բարի ախորժակ😉