Մուսա լեռ … ոմանք գիտեն Մուսալեռան պատմությունը , ոմանք կարդացել են Ֆրանց Վերֆելի “Մուսա լեռան 40 օրը” գիրքը , ոմանք էլ դիտել են ֆիլմը այս գրքի հիման վրա նկարհանված , իսկ ոմանք ընդհանարապես չգիտեն Մուսա լեռան մասին … Պատմությանը չեմ անդրադառնալու , այն կարող էք կարդալ այստեղ : Ես նշում եմ ու  միշտ հպարտանում այն փաստով , որ ես  արմատներով Մուսալեռցի եմ: Իմ պապերս են կռվել Մուսալեռան գագաթին և  ես , ինչպես նաև մնացած բոլոր երիտասարդներս ՝միշտ երախտապարտ կլինենք նրանց ու  կպահպանենք նրանց հիշատակը:  Այս տարի՝ սեպտեմբերի  18 -ին  լրացավ  Մուսալեռան  հաղթական հերոսամարտի 96 րդ տարելիցը: Հիմնական տոնակատարությունը տեղի է ունենում կիրակի օրը , սակայն մեծ հոսք է նկատվում դեպի Մուսալեռ հուշահամալիր դեռ շաբաթ երեկո, երբ սկսում են եփել հարիսան🙂 Բազմաթիվ արշավական խմբեր, դպրոցականներ իրենց դասարաններով վրաններ կապեցին հուշահամալիրի տարածքում , ինչպես նաև մենք🙂  Այս տարի տոնակատարությունը յուրահատուկ անցավ  ինձ համար , քանզի ես  հանդիսանում էի վարչության անդամ և պատասխանատվությունը , որ ամեն ինչ հարթ լինի   ավելի մեծ էր : Մուսալեռան հայրենակցական միության երիտասարադական թևի վարչությունը՝Ատենապետ Հովհաննես Դերմիշյանը, Հակոբ Աշկարյանը, Շուշան Բալաբանյանը , Արամ Շարբաթյանը,  Գոհար Ջամբազյանը ,Աբրահամ Բալաբանյանը և ես, ամբողջ կազմով  ներկա էինք և պատրաստվում էինք հաջորդ օրվա տոնակատարությանը🙂  Վրանները մի քիչ դժվարությամբ , բայց վերջիվերջո տեղադրեցինք,  օրվա ընթացքում անդամգրեցինք նոր Մուսալեռցիների՝ ի  դեպ Բարի գալուստ բոլորին🙂 Ամենուր լսվում էր ավանդական զուռնա-դհոլը: Ժողովուրդը ի սրտե ուրախանում էր ,  երգում ,պարում:) Խարույկը վառելուց հետո պարերն էլ ավելի եռանդով շարունակվեցին: Մինչ մենք պարում էինք մեր մուսալեռան թմբուկի ձայների  տակ, մեր տղաները հարիսայատանը ամբողջ գիշեր  մինչ առավոտ հարիսան  էին պատրաստում: Այս տարի կաթսանների քանակը 96 էր , ամեն տարի մեկ կաթսայով ավելանում է տարելիցի հետ միասին: Եղավ անակնկալ հրավառություն🙂 մերսի երեխեք ջան  ;) Ուշ գիշեր երիտասարդ մուսալեռցիներին այցելեց Այնջարի քաղաքապետ Կարո Փամնբուկյանը : Հետաքրքիր զրույց ստացվեց: Նոր տեղեկություններ Այնջարի մասին և բարեկամական կապեր ի հայտ եկան :) Ամբողջ գիշեր խարույկի շուրջ երգեցինք մեր ավանդական երգերը :Ես ել  վերջապես սովորեցի պարել մեր Դապկեն🙂 Ուռա՜՜՜

Կիրակի օրը  ժամը 11- ին սկսվեց պաշտոնական տոնակատարությունը , որին մասնակցում էին նաև մեր երիտսարդական թևի անդամները՝ Արամ Շարբաթյանը և Կարինե Փանոսյանը: Այդ ընթացքում հարիսայատանը երիտասարդները արդեն տեղավորում էին հարիսան  հատուկ տարրաների մեջ:

Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի օրհնությունից հետո ,հարիսան , որն  մատաղ է  ի հիշատակ 18  զոհված նահատակների և փրկվածների ՝ բաժանվեց մարդկանց: Ոմանք հենց այստեղ իրանց վրանների մոտ համտեսեցին մատաղը և ուրախությունն ու երգն ու պարը նորից շարունակվեցին: Ես չեմ հոգնի ասել ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ,որ ՄՈՒՍԱԼԵՌՑԻ եմ :Ճ Հիշեք ձեր պապերին , իմացեք ձեր արմատները , պահպանենք բառբառը , խոհանոցը երգն ու պարը մարդիկ : Այդպես մենք կպահպանենք մեր մեծերի հիշատակը🙂

հ.գ.սա էլ մեր թմբուկը , որ պահպանվել է մինչ օրս ու առանց նրա ու նրա հնչյունների ոչ մի Մուսալեռցի չի պատկերացնում այս տոնակատարությունը🙂

նկարները  http://mousaler.am/ -ից🙂