Ինչ ավարտել եմ բուհը ոչ մի օր չեմ աշխատել ըստ իմ մասնագիտությամբ ու մոտակա ժամանակներս էլ չեմ պատրաստվում: Մեեկ մեկ հազարից մեկ ցանկություն է առաջանում  մոտս հաշվապահական վերապատրաստման դասընթացների գնալ, բայց ոնց էդ ցանկությունը առաջանում է պահի տակ, այդպես էլ շուտ կորում: Քանզի գիտակցում եմ, որ դա իմը չէ… Շատ աշխույժ ու շփվող լինելով բնույթով, ես ինձ չեմ պատկերացնում 4 պատերի մեջ 8 ժամ նստած թվերի հետ:

Հիմա հարց է առաջանում, բա ինչու էիր 6 տարի սովորում ?? Սկզբից ինձ շատ էր դուրս գալիս մասնագիտությունս, չնայած, որ ինքը էսպես ասած Շաբլոն մասնագիտությունների շարքում էր: Ֆինանսներ և վարկ ֆակուլտետն եմ ավարտել, ֆինանասական կառավարում բաժինը: Երբ ժամանակը եկավ ընտրել մասնագիտացումը, ես տրվածներից ընտրեցի ֆինանսական կառավարումը, որ ավելի գլոբալ և շատ հնարավորություն կտար ինձ իմ կարծիքով, քան Բանկը և բանկային գործը:
Ինչ ավարտել եմ անվերջ լսում եմ  թե բա ինչու չեմ աշխատում մասնագիտությամբ ՞ Նու գոնե առաջին մասնագիտությամբ, որպես հաշվապահ լիքը թափուր տեղեր կան, բարձր էլ աշխատավարձ կունենամ… Այս հարցը ավելի շատ էր հնչում, երբ ես հուսահատված, բայց ոչ հուսալքված  ամիսներով , տարիներով ինձ համար սիրելի գործ էի փնտրում: Անվերջ լսում էի, արդեն մեծ էս, պետք է կարիերայի մասին մտածես:
Դու ամբիցիաներ չու՞նես, չես ուզում աճես , կարիերա անես ? Հասանք տեղ :Դ
Ամբիցիանե՜ր…
Ինձ համար այս բառը ուրիշ նշանակություն ունի: Միգուցե ոմանց կթվա , թե ես ամբիցիաներ չունեմ- դա ձեր գործն ու կարծիքն է😉 Հարգում եմ, բայց չեմ ընդունում😀 Ինձ համար կարևոր է ոչ թե մասնագիտական աճը,կարիերան այլ այն հաճույքը , որ ես ստանում եմ աշխատելիս:
Դա է իմ կարծիքով ամբիցիայի դրսևորումը, որ ամեն ոք աշխատի այն ոլորտում, որը իսկապես սիրում է, իսկ եթե այդ ոլորտում աճելու տեղ չկա, դա չի նշանակում, որ դու ամբիցիաներ չունես😉
Կարծես  գտել եմ իմ սիրելի աշխատանքը, որը թույլ է տալիս և շատ տեղաշարժվել, և շատ շփվել զանազան մարդկանց հետ, նույնիսկ գործի բերումով լինում եմ մարզերում: Երեք երնեկ մի տեղում , չգիտեմ ոնց է այդպես ստացվել  :Ճ  Բայց ես իրոք, ի զարմանս շատերի, ահավոր շատ եմ սիրում իմ աշխատանքը, որպես սոց աշխատող: Մեկ-մեկ ուզում եմ բռնեմ ու սոցիլոգիայի մագիստրատուրա դիմեմ: Հետո հասկանում եմ, որ մի տեսակ հետ եմ վարժվել քննություններից, լեկցիաներից… Ծերանում ենք Պարույր Սևակ Ծերանում :Դ

Մի խոսքով ասածս ինչ էր ՞՞ Ոմանց համար Ամբիցիան այն է, որ ինքը սիրելով կամ չսիրելով կարիերա անի , իսկ իմ համար ամբիցիա այն է- որ դու քո սիրած գործը անես, թեկուզ և առանց կարիերայի հնարավորության :Ճ Ոմանց բախտը բերում է և նրանք համ իրենց սիրելի գործն են անում, համ էլ աճում մասնագիտապես: Ի սրտե ուրախ եմ Ձեզ համար, ովքեր իսկզբանէ ճիշտ ընտրություն են կատարել , հաջողություններ  Ձեզ ձեր  գործերում :Ճ