Հրաշքնե՜՜ր… Մարդիիիկ իրոք հավատացեք հրաշքներ լինում ե՜ն :Ճ Մինչև հիմա չեմ հավատում ու մինչ գնալս  էլ չէի հավատում: Ախր ես նույնիսկ չէի էլ պատկերացնում , որ իմ սեփական աչքերով  կտեսնեմ Անին …Վանա լիճը … Կարսը … ու տեսնելով   այդ քաղաքները ՝ կդառնան իմ կյանքի անմոռանալի երեք օրերը  :Ճ  Մայիսի 26 ին , առավոտ շուտ  ուղևորվեցինք միկրո ավտոբուսներով դեպի Կարս Վան ու Անի: Ինձ հետ էին  դպրոցական տարիների իմ  ընկերուհին , նրա կուրսեցին ու մորաքրոջ որդին :Ճ Ճանապարհը բավականին երկար էր … Արևմտյան Հայաստան հասնելու համար մենք հատեցինք Վրաստանի սահմանը այնուհետ ՝Թուրքիայի : Ես Վրաստանում էլ չէի եղել :Ճ Կարելի է ասել երկու երնեկ մի տեղում ստացվեց : Բնությունը Ախալքալաքի ու Ախալցխայի հրա՜շք էր … Հիմա եմ հասկանոււմ ինչ ենք կորցրել … Գրեթե ամբողջ ուղևորության  ընթացքում  անդադար   մեխանիկորեն ասում էի “Էս ինչչ սիրունա՜՜ ,էս ինչչ սիրունա՜՜” … Հողերը բերքատու , ամենուրեք կանաչ դաշտեր ու խիտ-խիտ անտառներ  … Ախալցխայում  հիացանք Խերթվիսի ամրոցով , քիչ անց ճաշեցինք ավանադական խինկալի ու իմերիտական խաչապուրի: Շա՜տ համեղ էր :Ճ Հեռվից   հիացանք նաև  Ախալցխայի ամրոցով ու  շարունակեցինք ճանապարհը: Մեքենայով սահման չէի հատել դեռ և բոլոր քայլերը այդ ընթացքում ինձ համար նոր ու հետաքրքրաշարժ էին:  Սահմանապահները շատ բարեհամբույր էին :Ճ Միգուցե առաջին անգամ էի հատում իրանց սահմանները , չգիտեմ :Ճ Երևանում նրանց մասին շատ բողոքներ էի լսում  :Ճ Ինձ մոտ ամեն ինչ հարթ անցավ :Ճ Այսպես մենք հատեցինք Վրաստանի սահմանը և մտանք Թուրքիա… Առաջին քաղաքը Թուրքիայում , որ տեսանք Փոսոֆն էր: Շատ խորթ էին թուրքական բառերով ցուցանակները : Ես էդպես էլ չհարմարվեցին իրանց մինչ ճամփորդության ավարտը😀 Այնպիսի տպավորություն էր, որ ես Հայաստանում եմ , ուղակի խանութների ցուցանակները չգիտես ինչու ուրիշ լեզվով են գրված… Բնությունը շաատ սիրուն էր , ամենուրեք կանաչ դաշտեր , անտառներ կիլոմետրերով …Մինչ Կարս հասնելը ճանապարհին կանգ առանք մի աղբյուրի մոտ , եթե չեմ սխալվում այն կոչվում էր Գյուլնարայի աղբյուր: Ջուրը շաատ սառն էր ու համեղ :Ճ Արդահանով դեպի Կարս գնալիս եղանք այդ տարածքի ամենաբարձր կետում 2550 կմ : Վերջապես ժամանեցինք Կարս: Կանգ առանք մի վագոնի մոտ … Պարզվեց այս վագոնում են կնքել   տխրահռչակ Կարսի պայմանագիրը  …Եղանակը կարծես թե մեզ դեմ էր: Երբ հասանք Կարսի բերդ անձրևում էր: Սակայն  դա մեզ չխանգարեց շրջել  բերդում : Կարսի բերդից երևում էին “Վարդանի” կամուրջը , հին բաղնիքները և Առաքելոց եկեղեցին: Առաքելոց եկեղեցին ինձ մի տեսակ ձգում էր .. անվերջ ուզում էի նայել ,նայել  ու նայել … Հիացմունքս մինչ այժմ չի անցել …Կարսը շաատ սիրեցի՜, այն  մեր Գյումրիին  շատ էր նման: Կարսում տեսանք  Եղիշե Չարենցի տունը ահավոր վատ վիճակում … ոչ դուռ կար , ոչ կտուր , հատակը ջրով լցված, միայն մի քանի պատ էր մնացել … Կարսի Սիմեր հյուրանոցում ճաշեցինք և ուղևորվեցինք Իգդիր , որտեղ և  պետք է գիշերեինք :Ճ Իգդիրը քաղաքը ճիշտն ասած այդքան էլ դուրս չեկավ … Մի տեսակ չոր ու անշարժ էր … Ընդհանրապես  այդ տարածաշրջանի քաղաքներում ես ճարտարապետական  աշխատանք չտեսա … ուղակի իրար կողք կողք կառուցված տներ , երբեմն գունավոր ներկված ,  որոնք կարծես թէ թքած կպցրած լինեին : Ինչ խոսք, ճանապարհները գերազանց էին , ինչը  չէս ասի Հայաստանի ճանապարհների մասին, բայց  դե անշուք էին քաղաքները : Հաջորդ օրը`  վաղ առավոտյան, նախաճաշելուց հետո ուղևորվեցինք դեպի Վան … Եղանակը այս անգամ բարեհամբույր էր մեր նկատմամբ :Ճ Ճանապարհին կանգ առանք հիանալու Արարատով Թուրքիայի կողմից , ափսոս ամպերը փակել էին Սիսը : Վան գնալիս անցանք Բայազեթի կողքով , հեռվում տեսանք Թոնրակ գործող հրաբուխը , որը 3000 տարի առաջ մեծ ուժգնությամբ ժայթքել էր: Մոտ 300 տարի առաջ նորից է ժայթքել, բայց ոչ այդքան ուժեղ … 3000 տարվա ժայթքման հետևանքները լավայի տեսքով մինչ այժմ կիլոմետրերով տեսանելի էին … Այս տարածաշրջանի ամենաբարձր կետում էլ եղանք :Ճ մոտ 2600կմ …Առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն էր …Ջրվեժի անունը բերկրանք  բառից է առաջացել  և դա իրոք այդպես էր :Ճ Հրա՜՜շք , շաաատ սիրուն էր ախր շաաատ :Ճ  Շաքիի ջրվեժին նմանացրեցի …  Շատ տպավորվեցի ջրվեժով, ճոճվող կամուրջը կարծես թե իմ վախն էր չափում բարձրությունից :Ճ  Պատվով դուրս եկա ինձ համար դժվար դրությունից :Ճ Կիրակի էր ու մարդաշատ: Մեզ շատ հետաքրքեց, թե ինչպես են իրենց ժամանցը անցկացնում տեղի բնակիչները :Ճ Բոլորը անխտիր թուրքական թեյ էին ըմպում ու բանջարեղեններ ուտում: Անսովոր էր խորովածի բացակայությունը , ինչը իրանց համար բնականաբար նորմալ էր:  Համտեսեցինք տեղական   հայտնի պաղպաղակը , բավականին համեղ էր: Մինչ Վան քաղաքը հասնելը ճանապարհին հեռվից հեռոււ երևացին Վարագա և Արտոս լեռները : Վան քաղաք … Մինչ երկրաշարժը չգիտեմ ինչպիսին է եղել Վանը , բայց հիմա դատարկ էր ու սառը … թեքված շենքեր … կիլոմետրերով երկաթե տնակներ , որոնց մեջ այժմ բնակվում են մոտ 70,000  մարդ … Մարդիկ վախենում են վերադառնալ շեղված, ճաքած տները …Մեր ավտոբուսը անցավ Խաչփողան փողոցով, որը Այգեստանում էր գտնվում : Նախկինում  քաղաքի այդ մասը կոչվում էր  Այգեստան,  քանզի այն ժամանակին հարուստ էր բուսականությամբ, մրգատու ծառերով և հատկապես խնձորով, որտեղից էլ և առաջացել էր իրա անվանումը: Ճանապարհը անցում էր  Խորգոմ գյուղի կողքով: Այս գյուղում է ծնվել ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված Արշիլ Գորկին:  Վերջապես հորիզունում երևաց Վանա լիճը … Բառերով չեմ կարող գրել, արտահայտել  զգացմունքներս, որոնք առաջացան լիճը տեսնելիս … Կարծես անծայրածիր լիներ այն: Տարբեր հատվածներում տարբեր գույնի ու երանգների՜՜  Կախարդական գեղեցկություն ունի Վանա լիճը … Անհամբեր սպասում էի, թե երբ էնք հասնելու նավերի կայանատեղի , որ նստեմ նավն ու հասնեմ Աղթամար կղզին … Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին շատ էի լսել և վերջապես Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին միակն էր, որի գմբեթին կար Խաչ :Այստեղ տարին մեկ անգամ պատարագ է լինում : Վերանորոգված էր համեմատաբար մնացած վանքերի: Ժամերով կարելի էր նայել եկեղեցու վրա փորագրված տեսարանները…Այդպիսի զարդաքանդակներ ես դեռևս չէի տեսել … Եկեղեցու կողքը մոմի վառելու համար նախատեսված սեղանների մեջի հողը այնքան պինդ էր , որ կարծես թե դարձել էր քար.. Դժվարությամբ վառեցինք մեր մոմերը… Ժամանակը սուղ  էր: Արագ իջանք  Վանա լճում  լվացվելու , տղաներից ոմանք լողացան: Ջուրը մաքուււր մաքու՜՜ր, աղի ու ջերմ: Մի լաավ լվացվեցինք , ոտքերս թրջեցինք  ու վերադառձանք նավ: Նավով վերադառնալիս հայերնասիրական երգերը ինքնաբուխ սկսեցցին թռչել մեր շուրթերից :Ճ Զուգահեռ մեզ մի նավ գնում էր դեպի կղզի Հայկական դրոշը ծածանելով: Մենք էլ մեր դրոշը բարձրացրեցինք  ոգևորված իրենց ողջունելով  :Ճ Էդ պահը պետք էր զգալ: Վանա լճի ափին “Աղթամար” ռեստորանում  համտեսեցինք  հանրահայտ Վանա տարեխը և ժաժիկ :Ճ Մեր խմբից մեկը բարձր ասեց ,-” Ժողովու՜րդը տերը հայ է հանգիստ հաց կերեք”  :Ճ Ձուկը իրոք շատ համեղ էր :Ճ  Արդեն բավականին ուշ էր ու Վանա լիճը փոխել էր իր գույնը , դարձել էր սպիտա՜՜կ :Հաջորդ կանգառը Վանի բերդն էր կամ պատմական Տուշպան, կառուցված մ.թ.ա 8-7 դարերում: Այստեղ  քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված էր  Արգիշտի Ա-ի  սեպագիր արձանագրությունները: Այստեղ էր նաև նրա դամբարանը ժայռի մեջ փորված: Աննկարագրելի զգացմունքներ առաջացան սեպագիր արձանագրությունները տեսնելիս… շոշափելիս…Պահը բաց չթողեցի ու ահավոր անհարմար պահին խնդրեցի ինձ լուսանկարել, որ փաստացի ապացույց ունեմ , նույնիսկ ինքս ինձ համար :Ճ Շրջեցինք բերդի պարիսպների  մոտ, արևը մայր էր մտնում և մենք պետք է շտապէինք, որ Մհերի դուռը տեսնեինք :Ճ Ցավոք մինչ հասանք բավականին մութ էր  , շատ բան չտեսանք… Քուրդ մանուկների մի մեծ զանգված մեզ շրջապատեցին անդադար money money ասելով: Մեր փորձառու գիդը ՝Արմենը , խորհուրդ տվեց արագ նստել ավտոբուսները և հեռանալ այս վայրից , քանզի  որոշ ժամանակ անց երեխաները կարող էին քարկոծել մեքենաները կամ կախվել ավտոբուսներից … Ցավոք կիրակի էր ու Վանա կատուների բուծարանը փակ էր …Վանից վերադարձանք կրկին Իգդիրի մեր հյուրանոցը: Առավոտ շուտ նախաճաշելուց հետո գնացիինք Անիի ավերակներ … Մտքումս Անիին մասին երգն էր անվերջ …Տեսնեմ Անին ու ետ վերադառնամ …Դեպի Անիի ավերակներ ճանապարհին անցանք Կողբի աղով հարուստ բլուրների կողքով: Արաքս գետը տեսանք և ես  “Ինչու է աղմկում գետը ” ֆիլմից միանգամից մի դրվագ  հիշեցի  ու շատ նմանացրեցի հենց այդ վայրին: Անիի ավերակներ … Հազար ու մի եկեղեցիների քաղաք… Ընդհանրապես ոչ մի տեղ չեք տեսնի Հայաստան անունը … Միայն մի տեղ է հիշատակվում , այն էլ բացասկաան , իբր մենք իրենց մզկիթն էնք պայթացրել … Պարիսպի պատերը շոշափում էի, որ համոզվեի  իրոք այստեղ եմ, իրոք սա իրականություն է … Մինչ մնացած ավտոբուսները կժամանեին, մենք մի քիչ շրջեցինք , կարդացինք խեղաթյուրված գրությունները Անիի ավերակների մասին: Երբ բոլորը հավաքվեցին Արմենը  սկսեց էքսկուրսիան Անիի ավերակներում: Հազար ու մի եկեղցու քաղաքում այժմ 9 եկեղեցի է մնացել …Այն էլ կիսաքանդված վիճակում ..Գագկաշենը, Տիգրան Հոնենց եկեղեցին,Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին ,Սուրբ Փրկիչ եկեղեցին, Սուրբ Առաքելոց եկեղեցին, Անիի մայր տաճարը, Հռիփսիմյան կույսերի վանքը,  Սուրբ Գրիգոր վանքը , Մանուչեի մզկիթը… Ախուրյան գետը, որ հանդիսանում է Հայ-Թուրքական սահման, տեսել էի Գյումրիի կողմից մեկ տարի առաջ ու  այդ ժամանակ մտքումս ասեցի տեսնես կգա մի օր, որ այն տեսնեմ Անիի մոտից … Այնպես, որ ցանկությունները իրականանում են :Ճ Միայն լաավ ցանկանալ է հարկավոր :Ճ Ես հետս խունկ էի վերցրել … Անիի Մայր տաճարում խունկ վառեցի , չնայած արգելված էր … Խունկի հոտը տարածվեց ամբողջ եկեղեցով մե՜կ … Տիգրան Հոնենցի եկեղեցին գտնվում էր ժայռի ծայրին ու միակ եկեղեցիին էր, որտեղ հայկական որմնանկարները շատ հստակ երևում էին ու դեռ համեմատաբար լավ վիճակում էին: Խունկից մի քիչ  էլ այստեղ  վառեցի: Ամենափրկիչ եկեղեցին ինձ համար միշտ տարբերվել է … ուզում էի մոմ և խունկ վառել այնտեղ, ցավոք անձրև եկավ ուժեղ, հասցրեցի միայն հեռվից լուսանկարվել: Հետաքրքիր էր , հենց հասանք պարիսպների մոտ անձրևը կտրվեց , արև դուրս եկավ: Ցավոք էլ ժամանակ չկար մնալու Անիի ավերակներում: Հարկավոր էր շտապել մինչ թուրք-վրացական սահմանի փակվելը: Ամբողջ վերադարձի ճանապարհին ես ինձ շատ առույգ էի զգում, հայրենասիրական ոգով լցված:  Այնքան շատ էին տպավորությունները, որ նույնիսկ ահավոր հոգնեցուցիչ երկար ճանապարհները չէր զգացվում: Հիմա կարդում եմ գրածս ,ուղղումներ անում ու էլի կարդում բացթողումները ավելացնում ՜ ու նորից վերապրում ամեն ինչ : Հա, ի դեպ , այնպիսի տպավորություն էր, որ այդ ամենը հիմա էլ մերը, ամբողջ ուղևորության ընթացքում այդ զգացումը ինձ ուղեկցում էր  :Ճ
Շատերը եղան այս ճամփորդության ընթացքում իրենց պապենական հողերում … Իմ պապենական հողերը Կիլկիայում են , Մուսա լեռան լանջին… Հուսամ մի օր բախտ կվիճակվի այն նույնպես տեսնե՜լ :Ճ
Հարկավոր է միայն շաաատ շաատ ցանկանալ  !!! :ՃՃՃ

Վանա լիճ

Տուշպա

Աղթամար եկեղեցին

Բերկրիի ջրվեժը