Նոր Տարուն մնացել են հաշված օրեր … Ես տարին երկու անգամ եմ սպասում հրաշքների :ՃՃ Առաջինը դա տարեդարձիս օրն է , իսկ երկրորդը՝ Ամանորին: Երևի թե այդպիսի մանուկ չկա, որ չի սպասում Ամանորին սրտի տրոփյունով, հիշելով ամբողջ տարվա իր արարքները՝ճիշտ թե սխալ ու սպասելով իր արարքներին արժանի նվերին :Ճ Ժամանակին ես ել եմ էդպիսի մի մանուկ եղել, որը սրտի տրոփյունով սպասում էր Ձմեռ պապուն , նրա նվերներին, Տոնածառին: Ես բավականին երկար ժամանակ հավատացել եմ Ձմեռ պապու գոյությանը ու անհամբեր սպասում էի 12 ին, սպասում էի ոչ միայն նվերների այլ Հրաշքների: Իզուր չէ , որ շա՜տ ֆիլմեր, մուլտեր, գրքեր կան Ամանորյա հրաշքների մասին: Իհարկե արդեն վաղու՜ց չեմ հավատում Ձմեռ պապիկի գոյությանը , բայց միևնույն է  սպասում եմ հերթական հրաշքին , որը շատ շուտով տեղի կունենա:
Ամփոփելով տարին՝  շատ առատ էր և դրական և բացասական պահերով: Միգուցե՞ սխալ է սպասել հրաշքների հենց ամանորի երեկոյան :Ճ միգուցե այդ հրաշքները տեղի են ունենում տարվա  ամբողջ ընթացքու՞մ: Ինձ ճանաչողները կհաստատեն, որ ես ահավոր դժվար եմ ընտրություն կատարում ու արագ որոշում ինչ անել😀, սակայն այս տարին ինձ ապացուցեց, որ արագ որոշումներից ոչ բոլորն էն սխալ😉 Այդպես շատ արագ որոշման արդյունքում ես այցելեցի ընկերներիս  հետ Արևմտյան Հայաստանը :Ճ  Տպավորություններիս հետ կարող եք ծանոթանալ այստեղ` Կարս- Վան-Անի:
Խորը հիասթափություններն ու աբսուրդ սիտուացիաններն  էլ իրենց տեղը գտան այս տարվա մեջ:   Չստացված, բացասական պահերին չեմ ուզում անդրադառնամ և վերապրեմ ինչ այդ պահերին  զգացել եմ: Ի զարմանս ինձ բավականին թեթև եմ տարել , միգուցե մեծանում եմ , միգուցե այդ մարդիկ, ովքեր ցավ են պատճառել  այդքան էլ կարևոր չէին ինձ համար … Չգիտեմ :Ճ Ափսոս հիշողություններս չեմ կարող մի կոճակով DELETE անեմ: Ինչպես ժողովուրդն է ասում ՝չկա  չարիք առանց Բարիք:

Կարևոր , հարազատ ու շատ դրական  իրադարձությունների շարքից դա մեր Գրքասերների ակումբն  էր, որի աշխատանքային մի մասը ես դարձա հուլիսից ու առանց այս ակումբի և մեր քննարկումների այլևս չեմ պատկերացնում իմ կյանքը …  Ակումբի շրջանակներում նոր ընկերներ ձեռք բերեցի, որոնց շա՜տ շա՜տ սիրում եմ😉 Մայիսին ավարտվեց  վարչական աշխատանքս Մուսալեռ Երիտ թևում, բայց դե հոգով, սրրտով և ֆիզիկապես ես նրանց հետ եմ մինչ այժմս:
Ընկերներիս շարքերը համալրվեցին Նոր ընկերներով, որոնց ես Թաքցնում եմ😀 Հիմա հավատու՞մ էք :DDD

Անուններով ոչ մեկին չեմ նշելու , միայն ասեմ, որ որոշ ընկերներ դարձան հարազատ :* Ընտանիք ;)))  Մենակ Արաքսի անունը կնշեմ:* հուզվեցի իրա գրառումից…. Ար չես պատկերացնի ինչքան ուրախ եմ, որ վերջապես քո երազանքը իրագործվեց և լույս աշխարհ եկավ Մեր Սերխիոն :* Առողջ, հաջողակ, խելացի ու մամայի պես ԴԵՄՔ մեծանա մեր պուճուրը :*

Հիասթափությունների մասին բավական խոսեցի ու շատ բառեր գրվեցին :Դ իրանց էդ էլա շա՜տ:

Իմ սիրելիներ , հարազատներ ու որոշ դեպքերում նաև խենթեր  ջա՜ն ցանկանում եմ, որ այս գալիք տարին իր հետ բերի 365 անկեղծ ժպիտներով ու ուրախ պահերով  լեցուն՝ առողջ օրեր: Թող Նոր Տարին լինի լի  հրաշքներով, առողջությունը, հաջողությունը, երջանկությունը  այցելեն ձեր տները, լցնեն հոգիները բարությամբ և խաղաղությամբ :ՃՃՃ

UKNaSyS7kXc