Ինչքան  խոսքեր կան , որ ուզում էս ասես , բայց տենց էլ չես ասում … ինչքան մտքեր կան , որ չես էլ բարձրաձայնում , ինչքան զգացմունքներ կան , որ հազիվ ես զսպում քեզ չճչալ նրանց մասին , ինչքաանն բան կա այս կյանքում, որ չի արտահայտվում , լույս աշխարհ չի գալիս , ու ինչքա՜ն էլ տենց ել կմնա չարտասնաված, բառեր խոսքեր , ցանկություններ , երազանքներ, որ քեզ մեջից ճղղղում են ու չեն թողում հանգիստ ապրես ու էղածով բավարարվես … ինչքա՞ն … ուզում եմ գոռալլ սիրում եմ քեզզ , ուզում եմ ամուր գրկես ու բաց չթողնեսսս , ուզում եմ համբույրներ գողանաս շրթներիցս, ուզում եմ դողամ քո գրկում , ուզում եմ փաթաթվեմ քեզ ու նստեմ ժամերով ու լսեմ սրտիդ բաբախյունը, ուզում եմ սիրենք իրար անկեղծ պարզ սիրով ու չվերածենք այդ բառերը անհոգի մի բանի .. ուզում եմ գոռաաալ Ծնունդդ Շնորհավոր , բայց լռում եմ լռում  …
Հիմա տարիներ անց այս տողերը կարդալիս էլ չեմ տխրում , որ էդպես էլ ոչինչ քեզ չասեցի … Դա էր ճիշտը …

Դու մնացիր անցյալում մի հուշ, մի երազ …

Փորփրում էի բլոգս ու տեսա այս այդպես էլ չհրապարակված գրառումս :Ճ Մի դույլ մը ժպիտ եկա՜վ…

Մի պահ , միայն մի ակնթարթ վերապերցի ինչ գրել եմ ու հասկացա, որ ամեն ինչ վաղուց անցյալում է ՜ :Ճ

Անցած.. գնացած ու վաղուց մոռացված :Ճ

Միևույն է չես տեսնելու:D  , չես իմանալու😛 , թե ինչ եմ զգացել ժամանակին …🙂

Բարով մնաս իմ պատանեկության սեր … Հուսամ լավ էս ու գտել էս քո միակին😉