Երիտասարդ առաջնորդների դպրոցի ու նրա նշանակության մասին իմ կյանքում  արդեն գրել եմ այստեղ :Ճ Գրառումս մի քիչ ուշացած է :Ճ Բայց դե ես իմ համար եմ գրում 😀 Կարևորը հուշերս ամբողջովին չեն մոռացվել  բա՜ 😀

Ձմռանը մի տեսակ ամեն  ինչ կանգ է առնում …Մարդիկ  չեն ուզում տանից դուրս գալ… Տեղից շարժվել …(էս իմ մասին էր էլի 😀  այս տարի ձմռանը  կարծես թէ արջի քուն մտած լինեյի … Բարեբախտաբար արդեն արթնացել եմ 😀 ) Եղեք պռոակտիվ, այլ ոչ իմ նման ռեակտիվ , նույնիսկ ձմռանը 😉  Երեխեքից   Հասմիկը՝ փետրվարի երեքին, (հենց նոր ճշտեցի օրը :D)

 գրեց  թէ ինչքան է բոլորիս կարոտել … ու գնա՜ց: Ընդմիջումը նախորդ հանդիպումից լաավ երկար էր , բոլորս հասցրել էինք  իրար մի լաավ կարոտել  :Ճ   “Չգիտեմ երբ , բայց գիտեմ ում հետ ” խորագրով , երկար քննարկումներից հետո ՜ որոշեցինք հավաքվել շաբաթ օրը 🙂 Վայրը թողեցինք բախտի քմահաճույքին 😀  Չհասկանալով ո՞վ է գալիս ,ու՞ր ենք գնում հավաքվեցին մի խումբ առաջորդներ 🙂 Ինքներս չէինք սպասում , որ այդքան մարդ կհավաքվի 😀 Սկզբում թեյեցինք , զրուցեցինք մի լա՜վ ,հարց ու փորձ արեցինք իրարից …Դրսում առատ ձյուն էր եկել , որոշեցինք մի քիչ էլ զբոսնել ու զրուցել  մաքուր օդին 🙂 Հասմիկի մոտ  Վահանի նվերն էր ծննդյան, որը նա  մոտ չորս ամիս տանում բերում էր և հույս ուներ այսօր վերջիվերջո նրան հանձնել : Но не тут -то было 😀 Վահանը չէր եկել 😀 Ցուրտ էր , երկար զբոսնել չստացվեց … Սկսեցինք ցրվել кто куда 😀 Գոհարը, Լիանան, Հասմիկը, Աննան գնացին Դասական երաժշտություն լսելու: Ես կամուկացի մեջ էի 😀 Վերջը ընտրեցի շարունակել զբոսնել Քրիստինեի, Վիկայի ու Հայկի հետ :Ճ Ի՞նչ թաքցնեմ   լաավ սոված էի 😀 Համոզեցի ադաշիս միասին շաուրմա ուտել 😀 Ու մինչ շաուրմա էինք ուտում զանգեց Վահանը:  Օ Հրաա՜շք Նա հարմարացրեց մեզ տեսնել 🙂 Հայկը գնաց իրա գործերով , մենք էլ պահը բաց չթողնելու համար գնացիինք աղջիկների մոտ , որ Վերջապեսսսս Վահանը իրա Նվերը ստանա :Ճ Մի քիչ էլ ստեղ ուրախացանք , քանզի մեզ համար շատ տարօրինակ դասկան երաժշտություն էր 😀 Իսկ հետոոո ինչչ կատարվեցցց  , բառերով անհանար է նկարագրել 😀 Նայե՜ք վիդեոները այստեղառաջիին մասը, իսկ աաայ աաայստեղ  երկրորդըը   😀 Միայն ասեմ , որ երթուղայինի կանգառ հասաանք  թրջված, ուրախ և գզգզվա՜ծ 😀 Վահանը մենակով հինգ աղջկա հախից եկավ 😀  Հրաշք օր , որ կյանքում չեմ մոռանա՜ :Ճ Սիրում եմ իմ խենթ առաջնորդներիս  ու պահն էլ հասունացել է նորից հավաքվելու ու նոր  գժություններ անելու միասին :*

օրվա գրեթե բոլոր հերոսները :Ճ

Վերջապեսսսսս Վահանի նվերը տեղը հասավ 😀 լավա դեկտեմբերին չտվեցինք 😛

Advertisements