Այս տարվա մարտի 8-ն էլ շարքային մարտի 8 ի պես պետք է լիներ  ու նշվեր🙂  Բայց դե  Мы предпологаем- Бог распологает  :) Ինչ Երևանում եմ,  ամեն տարի ընկերուհիներով գրեթե նույն կազմով  նշում ենք այս գեղեցիկ տոնը🙂 Այս տարի մի քիչ խառնվեց … Հայրիկս ՝ միակ տղամարդը մեր տան, որոշեց անակնկալ մատուցել մեզ ՝տան 4 իգական սեռի ներկայացուցիչներին ու առավոտից մենք մեզ դրախտում էինք զգում🙂 Հայրս ավանդական խորոված պատրաստեց, ամեն մեկիս սիրած մթերքներով😀 Ճաշեցին և ես բնականաբար ուշացա՜  , մի փոքր ( 2 ժամ😀 )  :D Երթուղայինում, որով գնում էի աղջիկների մոտ , կանգառներից մեկում մի դպրոցական տղա նստեց ու բոլոր աղջիկների տոնը շնորհավորեց :Ճ Մի տեսակ շփոթվեցինք ու մի քիչ ուշացումով շնորհակաություն հայտնեցինք նրան :Նենց ուրախացա՜ , ամբողջ ճանապարհին ժպիտը դեմքիցս չեր գնում :Ճ  Տղաներ մի քիչ նրբանկատ եղեք🙂 Երբ եկա արդեն աաղջիկները դուրս էին եկել  զբոսնելու … Մի քիչ քայլեցինք , ուրիշ հարմար տեղ չգտնելով թեյելու համար ՝ որոշեցինք տուն վերադառնալ…  Ես էլ դե ահավոոր չէի ուզում տուն գնալ , զանգեցի արշավական ընտանիքիս անդամներից ՝ Աննային  ու պարզվեց նա էլ է քաղաքում ու չի ուզում տուն գնա՜լ , որոշեցինք  միասին գնալ Էկո փաբ🙂 Շատ եմ սիրում այս փաբը:  Բացառիկ տեղերից է , որտեղ չի կարելի ծխել ու ծխի հոտից չես խեղդվում😀 Մթնոլորտը ընկերական, երաժշտությունն էլ ինձ դուրեկան :Ճ Բոլոր աղջիկներին անխտիր  դեղին գարնանային ծաղիկներ  նվիրեցիին: Մեզ տեղեկացրեցին , որ ինչ որ անակնկալ է լինելու , որ մենք պատրատ լինենք🙂  Փոքրիկ Երևանում, այն էլ Էկո փաբում, որըը դառել Երիտասարդ առաջնորդների ժամանցի հիմնական վայրերից մեկը , լիքը ծանոթ ու հարազատ մարդկանց տեսանք Աննայի հետ :Ճ Մտքիս անընդհատ անակնկալն էր… Հանկարծ  փաբի աշխատողները և տերերը սկսեցին արագ-արագ ձևափոխել կահավորանքը …  Պարզվեց Գառնիկ անունով մի տղա , որոշել էր իր ընկերուհի՝ Մարիամին առաջարկություն անել :))) Չգիտեմ ինչ պատրվակով աղջիկը խանութ էր գնացել ու մինչ նրա վերադառնալը պետք էր փաբը ամբողջովին ձևափոխել ու ռոմանտիկ միջավայր ստեղծել  :) Բնականաբար հայտնվեցին մոմեր ամենուրեք , իրանց բազուն նկարները  ամրացվեցին  պատերին ,պատվանդան ստեղծվեց ու մինչ պատվանդանը վարդի թերթիկներից գորգ …  լույսերը մարվեցին ու մի հրաշք ռոմանտիկ միջավայր ստեղծվեց :Ճ Ֆիլմերում շատ ենք այսպիսի  առաջարկներ տեսնում , իսկ իրականությունում  ես երբեք էսպիսի առաջարկություն չէի տեսել Ես ինձ զգում էի կինոյում :Ճ  Ահավոր հուզվել էի ու զսպում էի ինձ միայն թէ չլացել , այն էլ ծանոթներով լի վայրում :Ճ  Աղջիկը փոքրինչ ուշանում էր , տղան ահավոր հուզված էր , կարծես թէ նրա հուզմունքը ինձ էլ էր փոխանցվել … Ահա աղջիկը մտավ և  երաժշտությունը միացավ… Տղան երգելով մոտեցավ նրան : Աղջիկը մի պահ շփոթվեց ու հետ էր գնում  :ՃՃ Տղան վերցրեց նրա ձեռքը և ուղեկցեց  դեպի պատվանդան , ճանապարհին նրանց  վրա վարդի թերթիկներ թափվեցին , կանֆետի ու սալյուտներ … Ու ես ու Աննան սկսեցինք արտասվել :ՃՃ Ահավոր հուզիչ էր …Դեդլայնս մոտենում էր , ստիպված դուրս եկանք փաբից :Ճ Հուզված եմ մինչև հիմա ՜ …

Շատ ուրախ եմ , որ ներկա էի  ու կարևոր չէ , թէ ես իրանց չեմ ճանաչում Ի սրտե ուրախ եմ ձեզ համար Գառնիկ և Մարիամ  :) Անսահման երջանկություն եմ ցանկանում ձեզ ))) Թող ձեր առօրյա կյանքում այսպիսի անակնկալները անպակաս լինեն  :ՃՃ

Հավատացեք հրաշքների ու հեքիաթներին :ՃՃՃՃՃ Այսօր Համոզվեցի դրանում :Ճ

մի քանի նկար :Ճ