Էս չլինի Մուսաս ետա եկել ?😀 Գրելս եկե՜լա ու մատներս էլ տպում են😀  Չգիտեմ վերջում ինչ կստացվի😀 Կարևորը  գրում եմ😀

Երևի թէ բոլորն էլ արդեն գիտեն, որ ես շաաատ շաատ եմ սիրում գրքեր կարդալ🙂 Հատկապես տպագիր գրքեր🙂 Ինչքան էլ փորձում էի ուսանողական տարիներին հասցնել կարդալ այն գրքերը , որոնք ինձ իրոք հոգեհարազատ էին , միևնույն է ժամանակը ահավոր քիչ էր նրանց համար : Հիմնականում մասնագիտական գրքեր էի կարդում և շաատ շաատ քիչ այն գրքերը , որոնցից իսկապես հաճույք էի ստանում🙂 Արդեն վաղուց անցել գնացել են ուսանողական տարիներս և ես քիչ-քիչ քայլ առ քայլ փորձում եմ լրացնել այն գրքերի բացը , որոնք շատ էի ուզում ժամանակին կարդալ🙂 Բնականաբար ես իմ հավեսին էի կարդում և երկար ժամանակ ծախսում ամեն գրքի վրա: Գիրքը կարդալս կանոնավորվեց ինչ-որ չափով, երբ գրանցվեցի Մոսկվայի տան գրադարանում: (Այստեղ կարող էք գտնել ժամանակակից գրականություն ռուսերեն լեզվով  , ի դեպ գրքերը թողնում են տանել տուն երկու շաբաթով: ) Ու երբ  անցյալ տարի հոկտեմբերին  Արմեն Աբգարյանը , ով նույնպես հանդիսանում է ԵԱԴ-ի սան , բացեց մի հրաշալի  ակումբ ՝ հատուկ գրքասերների համար , որի համար ես նրան անչափ երախտապարտ եմ🙂 ,ես շաատ  ուրախացա՜ :Ճ Կարդալս էլ ավելի կանոնավորվեց, գրքերիս ցանկը լաաավ  մեծացավ😀  Ցավոք առաջին հանդիպումները  հանգամանքների բերումով բաց եմ թողել և  գիտեմ շատ հետաքրքրաշարժ քննարկումներ եմ կորցրել🙂 : Բայց միևնույն  ժամանակ  հեռվից հեռու հետևել եմ ակումբի գործունեությանը : Վերջապես դեկտեմբերին հարմարացրեցի ու միացա ակումբին🙂 Յուրաքանչյուր չորեքշաբթի հավաքվում են մի խումբ երիտասարդներ և քննարկում այդ օրվա համար ՝նախօրոք մեկ շաբաթ առաջ նախատեսված, գիրքը: Հանդիպման ընթացքում  բազում քննարկումներ , հակադիր կարծիքներ , հետաքրքիր եզրակացություններ , բացահայտումնե՜ր🙂 : Կարելի է ասել գիքրը ամբողջովին “մարսում” ենք  , ոչ մի մութ բառ չթողնելով նրանից : Այսպես ես շատ  արագ  լրացնում այն  բացը , որը  կուտակվել է  դեռ  ուսանողական տարիներից  🙂 Մեր ակումբը իր խումբը և էջը ունի facebook սոցիալական կայքում , ինչպես նաև կայքը : Ի դեպ կայքում Արմենը տեղադրում է  բոլոր գրքերի հեղինակների մասին հակիրճ  նյութ  և ինչը շատ կարևոր է ՝  գրքի հղումները տարբեր լեզուներով, հիմնականում `ռուսերեն և անգլերեն , եթե հանդիպում են էլեկտրոնային հայերեն գրքեր, նրանք նույնպես տեղադրվում են բլոգում , ինչպես նաև աուդիոգրքեր🙂 Հերթը հասավ Իմ բացահայտմանը :Ճ Աուդիոգրքերի մասին վաղուց գիտեմ , նույնիսկ մի քանի անգամ փորձել եմ լսել գրքեր: Բոլոր փորձերս ավարտվում էին դեռ չսկսված: Մի քանի րոպեից ավել չէի դիմանում: Գրքասերների ակումբի հերթական գրքի քննարկման օրը մոտիկանում էր , իսկ ես չէի հասցնում այն կարդալ , որոշեցի մի  անգամ էլ փորձել աուդիոգրքի տարբերակով այն լսել :  Սկզբում այնպիսի տպավորություներ էր , որ գիրքը մակերեսորեն էի կարդում, ու ընթացքում շատ մանրուքներ ՝կարդացողի ինտոնացիա պատճառով, բաց թողնում:  Արմենը մի քանի աուդիոգիրք է ներբեռնում և բլոգում տեղադրում նրանցից ամենահաջողը😉  Վերջին ամսվա գրեթե բոլոր աուդիոգրքերը շատ հաջող էին: Քիչ քիչ ընտելանում եմ նրանց : Նրանք շատ զբաղված մարդկանց համար ուղակի փրկություն են , քանզի  ահավոր ժամանակ են խնայում😉 Ուղակի պետք է լավ կարդացող լինի գիրքը😀  Ներկա պահին ես լսում եմ  Ջերոմ Կլապկա Ջերոմի  Երեքը մի նավակում (չհաշված շանը ): Այն բավականին ծավալուն է , աուդիոգրքով մոտ 6 ժամ: Ասեմ ավելին😀 Ես այս գիրքը տպագիր շատ երկար կկարդայի , իսկ աուդիոգրքով արդեն գրեթե կեսը լսել եմ երկու օրում  ու հավեսով էլ լսվոււմ է😉 Մուսաս գնաց😀 գրառումս մնաց😀 էնէլ  կիսատ😀 էդ կես ժամով էիր եկել հըն ?

Հաա ասաածս ինչ էր ? Օ իմ շաատ զբաղված ընկերնե՜ր  , գոնե աուդիգրքեր սկսեք  լսե՜լ :Ճ

Տպագիրները թանկացրել են :////

Մեր Երևանը այս տարի գրքի Մայրաքաղաքն է …  Մի մոռացեք …Սկսեք կարդալ թեկուզ փոքր ծավալով գրքեր , միայն կարդացե՜ք :Ճ

“Без книг пуста человеческая жизнь. Книга не только наш друг, но и наш постоянный, вечный спутник. (Бедный Д.)

հ.գ. իմ երազանքների  գրքապահարանը :Ճ