Այս ճաշատեսակը թէ բաղադրությամբ , թէ արտաքին տեսքվ շատ նման է Թաբուլեին🙂   Իչ սարքելը ավելի քիչ է ժամանակ խլում, բայց դա  համի վրա  ընդհանրապես չի ազդում:  Այն  շատ համեղ է : Թաբուլեի սիրահարները այս ուտեստը կգնահատեն ըստ   արժանվույն  և  շատ կսիրեն, ինչպես ես🙂

Իչը պատրաստելու համար անհրաժեշտ են  ՝

4 հատ միջին չափսի գլուխ սոխ,

2 բաժակ բլղուր ,

1 բաժակ ձեթ,

3 բաժակ  մանրացված լոլիկ,

1,5 գդալ խաշած պղպեղի ջուր կամ  1 գդալ տոմատի մածուկ,

2 բաժակ թարմ քամած լիմոնի սոկ կամ 1 պտղունց լիմոնի աղը 1 բաժակ ջրի մեջ լուծված,

1,5 գդալ աղ ,

0,5 գդալ սև պղպեղ

1  կապ մաղադանոս,

կաղամբ, հազարի թերթիկ, լիմոնի հյութ

Սոխը մանր մանր կտրատում ենք : Կաթսայի մեջ  լցնում ենք ձեթը  ու դնում կրակին , քիչ-քիչ ավելացնում սոխը: Երբ սոխը դառնում է վարդագույն՝ ավելացնում ենք մանրացված լոլիկը , խաշած պղպեղի ջուրը կամ տոմատի մածուկը, լիմոնի ջուրը,  աղն ու սև պղպեղը: Անընդհատ խառնում ենք, երբ այդ ամենը վերածվում է սոուսի ՝կրակը անջատում ենք: Այն ափսեի մեջ , որի մեջ  մատուցելու ենք այս ուտեստը  լցնում ենք բլղուրը , վրան ավելացնում սոուսը և խառնում : Սառելուց հետո՝ավելացնում ենք մանրացված մաղադանոսը և կաղամբի , հազարի թերթիկի հետ միասին մատուցում: Իչը ինչպես Թաբուլեն ուտում են հազարի թերթիկներով կամ աղի ջրի մեջ խաշած կաղամբի  թերթիկներով :

Բարի ախորժակ🙂 և քանի որ, բոլոր բաղադրիչները բուսական ծագում ունեն այն կարելի է համտեսել Մեծ Պահքի ընթացքում :Ճ

Հ.գ. Սա Թաբուլեի նկար է , ցավոք Իչ նկարած չունեմ: Վիզուալ միակ տարբերությունը այն է, որ կանաչ գույնը շատ քիչ է , քանզի կանաչին էլ է քիչ😀