Այնքա՜ն բան ունեմ քեզ ասելու … չգիտեմ ո՞րից սկսեմ …Խոսք էի տվել քեզ  բացասկան ոչինչ չգրել…Խոստումս չեմ դրժի 😀

Դե սկսեմ հերթով 🙂 հիշում է՞ք  հրաշքների էի սպասում … Կարելի է ասել ինչ որ չափով նրանք կատարվեցին 🙂

Այս տարի ,առաջին անգամ իմ գիտակից տարիների  ընթացքում , ես իմ ծննդյան օրը վատառողջ էի … Որոշեցի հետաձգել խնջույքը և այդ օրը մնալ տանը …Ռուսների ասած -Но не тут-то былo 😀 Իմ հրաշքները , իմ արշավական ընտանիքի անդամները ինձ համար անակնկալ էին պատրաստել 🙂 ( այս գրառման մեջ ահավոր շատ են լինելու սմայլիկները 😀 եղեք հանդուրժող 😛 վերջիվերջո Smile -ի բլոգն է 😉 ) 

Ախ ոնց եմ ես ձեզզ սիրուււմ , չեք պատկերացնի  🙂 Այսպիոսվ ժամանեցի Թումանյանի այգի , Էլենն ու Քրիստինեն աչքերս կապեցին շարֆիկով և տարան անհայտ ուղղությամբ 😀 Միգուցե վատառողջ լինելուս հետ էր պայմանավորված այն , որ շատ դանդաղ էի քայլում ու վախվխելով 😀 Աղջիկներն էլ արագացնում էին հա արագացնում, մեկ մեկ վախեցնում օձերով և ուրիշ կենդանական աշխարհի ներկայացուցիչներով 😀 Երևակայությունս այնքան էր սրվել, որ  ցատկոտում էի  նույնիսկ:D Կարծես թէ Խոսրովի անտառում լինեի 😀 Վերջապես կանգնեցինք , աչքերս բացեցին և… և  մարդ չկար 😀 Մեկ էլ փուչիկներով , տորթով ու վարդերով հայտնվեցին իմ գժերը :)))) Կյանքում չեմ մոռանա իմ գոլդ ծննդյան օրը 🙂 Էդ պահից մոռացա , որ հիվանդ եմ , որ լավ չեմ … Մենակ բոլորովս լաավ մրսում էինք 😀 Տորթը ուտելուց հետո , որոշեցինք գնալ թեյ ըմպելու 🙂 Թեյարանի չհասանք 😀 Հասանք լահմաջոյանոց 😀 Փուչիկներով , happy birthday գլխարկով մտնելով ՝ խախտեցինք անդորր այնտեղի 😀 ՀԱ՜՜՜ մոռացա 🙂 Մի թղթի վրա էլ , բոլորը իրենց ցանկություններն էին գրել , որոնք ինձ շաատ հուզեցին 🙂 Շնորհակալ եմ իմ հրաշքներ ջաան 🙂

Հրաշքների սկիզբն էր սա միայն 🙂 Այս տարի այնպես ստացվեց , որ իմ ծնունդը 3 անգամ նշեցի ու դեռ 4րդ անգամն էլ պետք է նշեմ 😀 Հա ինչ անենք գրեթե երկու ամիս անցել է ծննդյանս օրվանից ?  Միթե դա հրաշք չէ արդեն ? 🙂 Իմ լիդեռներ ջաան , ձեզ հետ էլ շատ լավ նշեցի իմ ծնունդը , ձեզ շաատ շաատ եմ սիրում ու ձեր նվերը միշտ իմ հետ է 🙂 Երեխեեեք փուչիկներից որոշները թէ  նվիրված արշավականներից , թէ լիդեռներից մինչ այժմ զարդարում են իմ սենյակը և ամեն անգամ  նրանց տեսնելիս՝ բարձրացնում տրամադրությունս 🙂 Շնորհակալ եմ Աստծուն , որ բոլորդ  կաք իմ կյանքում 🙂  Ձեր Ժբիդիգ 😀 :*

իմ նվերը :Ճ

Advertisements