Շատ ծեծված թեմա, որը կարաս հա ծեծես ու էլի կծեծվի …

Սեպտեմբերի 21 ին , Հայաստանի անկախության օրը , որին միացրել էին նաև Էրեբունի-Երևանի տոնակատարությունը, ես իմ ընկերների հետ նույպես քաղաքի կենտրոնում էի: Շրջում էինք այն մասերով , որտեղ ըստ ծրագրի միջոցառումներ կաին… և այսպես շրջում էինք շրջում, որոշեցինք հրապարակ գնալ  3D էֆֆեկտներով ներկայացումը նայելու: Ճանապարհի կեսին փոշմանեցինք մեր որոշման համար😀 Մսաղաց էր լրիվ , հրմշտոցի , ոտք կոխրջոցի և այլն և այլն … Ետ եկանք ու դուրս եկանք այդ դժոխքից: Հրավառությանը դեռ որոշ ժամանակ կար: Շարժվեցինք դեպի Կասկադ , հույս ունենալով այնտեղից ավելի պարզ տեսնել հրավառությունը:

Թամանյանի արձանի մոտի ցայտաղբյուրի մոտ կանգ առանք ծարավներս հագեցնելու համար: Ուրախ մթնոլորտ էր տիրում ամբողջ քաղաքում: Ցայտաղբյուրի մոտ այդքան էլ մեծ հերթ չկար:  Կանգանած էին երեք տղա, որոնք էլ իրենց տեղը անընդմեջ զիչում էին աղջիկներին ու կարծես թե աղջիկների հոսքը անվերջ լիներ🙂 Զգացվում էր, որ բավականին երկար էն կանգնած: Նրանցից մեկը խնդրեց մեզ , որ իրենք էլ մեզ չսպասեն՝ շուտ խմեն ու գնան: Դե բնականաբար մենք դեմ չէինք: Նրանցից երկուսը խմեցին, հերթը հասավ երրորդ տղային: Այդ պահին   ցայտաղբյուրին նոր մոտեցած մի աղջիկ ՝առաջ գալով ջուրը շփեց այդ տղայի վրա : Տղան հազիվ էր զսպում իրեն… Աղջիկը այդքանով չբավարարվեղ և բարձր ծիծաղելով ասեց,- “Դե՜ խմի”: Տղան  չդիմացավ և ասաց , -“Հեսա հեռախոսը կտամ գլխիդ կխմես”:  Առանց ջուր խմելու  տղան վրդովված հեռացավ ընկերների հետ  ,իսկ  նա դեռ ծիծաղում էր ու ասում ,-“Բա ամո՞թ չի աղջիկները կանգնել են ,իսկ  տղաները ջուր էն խմում “:   Այս պահի ազդեցությունը ինձ  մոտ երկար ժամանակ չէր անցնում: Մի պահ այնպիսի ամոթ զգացի, որ դիմացինս իգական սեռի ներկայացուցիչ էր…

Այս շաատ ծեծված թեմային ես շատ եմ հանդիպել: Միշտ փորձել եմ արդարացնել աղջիկներին,  գտնել պատճառները, որոնք դրդել են նրանց այս կամ այն բանը անել , ասել: Այս պահից ի վեր ես ամբողջովին հասկանում եմ այն տղաների խոսքերը  ու գրառումները , որտեղ մեզ՝ աղջիկներիս մեղադրում , ամոթանք են տալիս մեր արարքների համար: Աղջիկների պահվածքին անդրադարձել են Նարեկը , Դավիթը և այլոք: Միշտ վրդովվել եմ, տեղ տեղ համաձայնվել նրանց գրածների հետ: ԲԱՅՑ  ասում են ավելի լավ է մի անգամ տեսնել՝ քան հազար անգամ լսել, այս պարագայում նաև կարդալ … կարելի է ասել այս դեպքը  դեռ փառք է…

Աղջիկներ պատվով պահեք ձեր ԱՂՋԻԿ լինելը , մենք Հայուհի էնք վերջիվերջո …