Այս տարին կարող եմ ասել Երազանքների իրականացման տարի է🙂 Տարվա սկզբից սկսվեցին կատարվել իմ վաղեմի ցանկությունները , որոնք այնաքաաան վաղեմի  էին , որ դարձել էին երազանք արդեն😀 Մի որոշ ժամանակ դադար եղավ  … կարծես թէ այս տարին եզրափակվում էր եղածով և… և Ծննդյանս նախօրեին կատարվեց երազանքներից ևս մեկը🙂  Սեպտեմբերի 24-25 ին ես եղա Արցախում: Նախ ասեմ թէ ոնց ստացվեց ,որ գնացինք Արցախ: Ֆեյսբուքի ակտիվ օգտվողներից Կարենը , Արմենը և Արմենը կազմակերպեցին գնալ Արցախ և լվանալ Մենք ենք մեր սարերը արձանը (ժողովրդի մեջ ավելի հայտնի՝  Տատիկ Պապիկի արձանը): Սակայն մեզ համաձայնություն չտվեցին այն մաքրել, փոխարենը առաջարկեցին լվանալ Տիգրանակերտում գտնվող Վանքասարի եկեղեցին: Կամավորների քանակը , որ ցանկանում էր գնալ ու լվանալ հասել էր 300-ի, վերջնական գրանցումից հետո 23 երիտասարդներ մեկնեցին, որոնց թվում էինք նաև ես ու քույրս:  Մեզ աջակցեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա  տրամադրեց երկու միկրոավտոբուսներ, որոնցով մենք մեկնեցինք Արցախ:  Ճանապարհը կարծես թէ անվերջ էր , գնու՜մ գնում էինք , ժամանակ առ ժամանակ կանգ առնում ու նորից գնում: Մթնոլորտը մեր միկրոավտոբոուսում շաատ ընկերական էր🙂 Նշեմ , որ ես ու քույրս 23 հոգուց ճանաչում էինք մենակ մի հինգ հոգու🙂, սակայն դա չխանգարեց ուրախ, զվարթ լիքը խաղերով ու կատակներով ճամփորդել՝ այդ պահին անծանոթ, իսկ այժմ արդեն մեր լավ ընկերների հետ: Ինձ միշտ հետաքրքրում էր մանկուց Լաչինը , ուզում էի իմ աչքերով այն տեսնել …  Շատ հետաքրքիր էր թէ ինչպես են սարերը  կտրել և իրանց միջով ճանապարհ անցկացրել…  Վերջապես հասանք սահման … Այնտեղ մի քանի Լեհ ճանապարհորդների տեսանք, որոնք մոտոներով էին ճանփորդում: Նրանց թույլատվությամբ նստեցինք մոտոների վրա, (իհարկե աղջիկների ցանկությունն էր դա😀 )  բոլ -բոլլ նկարվեցինք, ուրախացանք , հաջողություն մաղթեցինք նրանց  ու շարունակեցինք ճանապարհը: Շատ շատ էի լսել Արցախում տիրող մաքրության մասին, վերջապես ինքս համոզվեցի դրանում: Ոչ մի շիշ, տոպրակ կամ նման մի բան ես չնկատեցի  ճանապարհին … մաքուրր մաքուրր էր Արցախը: Ես անցած տարի Հայաստանի գրեթե բոլոր ծայրերում եղել եմ , բայց մեկա Արցախի բնությունը շաաատ է տարբերվում: Հարթավայրերը ու բերքատու հողերը այս փոքր տարածքում մի քանի անգամ ավելի շատ են քան ամբողջ Հայաստանում: Եղևնիների քանակը ու գեղեցկությունը : Մի խոսքով Հրաշք բնություն: Էներգետիկան տարածքի էնպիսի ձգողական էր, որ չէի ուզում վերադառնալ … Արցախում մեզ նույնպես աջակցում էին🙂 Տրամադրեցին մեզ շատ հարմարավետ  համարներ Շուշիի ավան պլազայում:  Շուշի… ավերակների ու նոր կառուցվող շենքերի քաղաք…  Ամեն քայլափողի հանդիպող ավերակները հիշեցնում էին, որ այստեղ պատերազմ է եղել… Բացի ավերակներից , հետաքրքիր է, որ շատ էին նաև փոքր երեխաները… Շուշին վերածնվում է…  Շուշիում գտնվող Ղազանչեցոց եկեղեցու մասին խոսքեր  անգամ չկան: Շատ սիրու՜՜՜՜ն  էր , հատկապես գիշերը՝ լույսերի տակ: Այն իր տեղը գտավ իմ սրտում … Սիրեցի այս քաղաքը իրա ավերակներով, իրա կիսակառույց ու նորաշեն տներով , իր բնակիչների մաքրասիրությամբ ու հանգիստ ու հյուրընկալ վերաբերմունքով: Արդեն Ղարաբաղում մեզ ասեցին , որ մեր սկզբանական նպատակը այստեղ գալու իրականացվել է: Մենք ենք մեր սարերը արձանը լվացել էին մինչ մեր գալը🙂 Ինչևէ, ոչ մեր ուժերով,բայց նպատակը իրականացվեց🙂 Ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում գտնվելու`  մեզ ուղեկցում էր Ղարաբաղի  Ազգային ժողովի փորձագիտական խմբի ղեկավար՝ Սեյրան Հայրապետյանը: Շաատ Շնորհակալություն ձեզ ամեն հարցում մեզ օգնեու համար  :) և այսպեսս մենք վերջապեսս Շուշիում ենք🙂 մի փոքր հանգստանալուց հետո մեր համարներում, ընթրեցինք և ուղևորվեցին Ջդրդույզ : Տիգրանակերտի Վանքասարի եկեղեցին հաջորդն օրն էինք մաքրելու🙂 Ջդրդույզը Հրաշքք տեղ էր, անդունդի մոտ,  ուրիշ բառեր չեմ գտնում: Այստեղ խարույկ վառեցինք ,որի  շուրջը նստեցինք, երգեցինք, տաք թեյ ըմպեցինք😀 Երգելով էլ վերադարձանք հյուրանոց: Սկսվեց ՄԱՖԻԱ-յի առաջնորդությունը😀 Այդ գիշեր ես իմացա ,որ եռակի անգամ հորքուր եմ դարձել : ՈՒռա՜՜՜՜🙂 Հրաշք էր տեղի ունեցել և ծնվել էր  մեր Մառոչկան: Հաջորդ օրը գնացինք Տիգրանակերտ , այցելեցինք Տիգրանակերտի թանգարանը և հասանք Վանքասարի վրա  գտնվող եկեղեցի: Բաժանվելով ըստ տարածքների ՝արագ և լավ մաքրեցինք  եկեղեցու  մեջը և շրջակա տարածքը ամբողջովին: Եկեղեցին մաքրելով , իմ կարծիքով մենք ավելի մեծ  գործ արեցինք… Ուրախ ու գոհ մեր արած գործից ,Տիգրանակերտից վերադառնալուց այցելեցինք Տատիկ Պապիկը արձանը , նկարվեցինք նրա շուրջ:Ստեփանակերտից էլ  գնեցինք ավանդական Ժենգլյալով հացը ու  գոհ  այն զգացումով ,որ ինչ -որ լավ բան էնք արել ՝ վերադարձանք Երևան🙂 Надо побыть в Карабахе , только тогда вы поймете за что сражались и гибли 20 лет назад наши соотечественники.  Честно говоря мне не хватило этих дней,миссия у нас была другая , хочу еще раз там побыть побыть в Дадиванке,  в Гандзасаре… И вся эта длинющая дорога стоило того, чтоб увидеть тебя Арцах🙂 Жди я к тебе еще вернусь обязательно😉