Ահա մի սերմանող ելավ սերմ ցանելու: Սերմանելու ժամանակ սերմերից մի քանիսն ընկան ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան դրանք: Ուրիշները ընկան ժայռոտ մի տեղ, որտեղ առատ հող չկար, և իսկույն բուսան, քանի որ հողը խորունկ չէր, և երբ արևը ելավ, այրվեցին, և որովհետև արմատ չունեին , չորացան: Մի քանիսն  ընկան փշերի մեջ. փշերը ելան ու խեղդեցին նրանց, և նրանք պտուղ չտվին: Իսկ ուրիշներն էլ ընկան լավ հողի մեջ և աճելով պտուղ տվին. մի մասը՝մեկի տեղ երեսուն , ուրիշները՝մեկի տեղ վաթսուն և կամ մեկի տեղ՝հարյուր:

Եվ նա ասաց.

-Ով լսելու  ականջ ունի, թող լսի:

 Մարկոս 4.2-9

(ՏեսՄաթեոս 13.1-9, Ղուկաս 8.4-8)

Հիսուսը մեկնաբանում էՍերմնացանի առակը

Սերմանողը Աստծու խոսքն է, որ սերմանում է: Ճանապարհի եզրին գտնվող հողը պատկերն էայն մարդկանց, որոնք լսում են Աստծո խոսքը, բայց հազիվ լսած՝ահա գալիս է Սատանան և նրանց սրտից դուրս հանում Աստծու խոսքը:  Ժայռոտ հողը նման է այն մարդկանց, որոնք երբ լսում են Աստծու խոսքը, ուրախությամբ իսկույն ընդունում են այն. սակայն սրանք արմատ չունեն իրենց մեջ, այսինք՝ հավատում են որոշ ժամանակի համար, և երբ նեղության պատճառով կամ Աստծու խոսքի համար հալածանքի են ենթարկվում, իսկույն կորցնում են իրենց հավատը: Փշերով ծածկված հողը նման էայն մարդկանց, որոնք լսում են Աստծու խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը, հարստության հրապույրը և այլ տեսակի ցանկությունները  գրավում են նրանց ու խեղդում նրանց մեջ ընկած սերմերը, և անպտուղ են դառնում: Իսկ լավ հողը նման է այն մարդկանց, որոնք լսում են Աստծու խոսքը, ընդունում են այն և պտուղ տալիս, մեկի տեղ՝երեսուն , մեի տեղ՝վաթսուն  և մեկի տեղ՝հարյուր:

 Մարկոս 4.14-20

(ՏեսՄաթեոս 13.18-20, Ղուկաս 8.11-15)