Սիրտս բարի՜՜՜ ու դրական գրառումա ուզում 🙂 Ախր չարն ու բացասականը շատ էն գերակշռում: Էսպես չի լինի 😉 Հարկավոր է բալանսի բերել  ու մի բան էլ անցնել 🙂 Ամեն ինչ մեր ձեռքերում է 😉 Մի քանի օր է ինչ մի փոքրիկ աղջնակի   խոսքերի ազդեցության տակ եմ հեհեհե 🙂    Մարիամ  ջան շնորհակալ եմ 🙂 Ամեն անգամ հիշելիս այդ բավականին պարզ, բայց մեջը  լիքըըըը դրական էներգիա պարունակող բառերը` թևեր եմ առնում , ժպտում , անվերջ ժպտում … 🙂 Ընդամենը  երկու բառ ու քո աշխարհը հեղաշրջվում է 🙂 Այսպիսի մարդիկ պետք է  շատ լինեն  և նա Միակը չէ ինձ շրջապատող մարդկանց մեջ 🙂 Առիթից օգտվելով ուզում եմշնորհակալություն հայտնել   ձեզ իմ դրական էնեռջայզերներ ջաններ 😛 😀  Դուք դրական էներգիան բաշխում ե՜ք  ու դրականը շատացնում 🙂 Այսպիսի հատկություններով  են  օժտված նաև շաատ փոքրիկ երեխաները 🙂 Ես փոքր երեխաներին ուղղակի պաշտում եմ , ուտեեեմ իրանց մռութներըըը 😀 Դա իմ մոտ նկատվել է շաատ վաղուց 😀 Ես  երբ 5 տարեկան էի , հարևանների երեխաներին զբոսնելու  էի տանում, խնամում , հետևում , որ իրենց հետ ամեն ինչ լավ լինի 🙂 6 տարեկան էի , երբ ծնվեց աշխարհի ամենա ամենա՜  սիրու՜՜ն քույրիկը :* Իմ երջանկությունը չափ ու սահման չուներ:)  Կարող եմ վստահ ասել , որ հազվադեպ է եղել, երբ ինձ այդքան  երջանիկ  եմ  զգացել : Արդեն մեր տանը հայտնվեց մի հրաշք՝ ոսկեծամիկ և գանգրահեր վարսերով 🙂 Տիկնիկից ոչնչով չէր տարբերվում :Ճ Մի նկար ունենք , շատերը կարծել են ,թէ տիկինիկ է գիրկս 🙂 ահա և այդ նկարը 🙂

Հիմա հերթը հասել է եղբայրներիս ճուտոներին, ընկերներիս երեխաներին 🙂  մի օր էլ հերթը կհասնի իմ երեխային … Այս վերջերս շրջապատումս պիճու երեխաների զգալի աճ կա 😀 Մեկը մեկից համովվվ , մեկը մեկից քաղցրրր ♥♥♥♥♥ Ամեն անգամ իրանց տեսնելիս , սիրելիս, իրենց հետ խաղալիս , մեկ մեկ էլ գզզելիս 😀 լիցքավորվում եմ մի շաբաթվա դրական  էներգիայով 🙂

Պահենք պաշտպանենք մեր պիճուներին , մեր ապագային ու մեր դրական էներգիյա տվողներին ♥

Հ.գ. Հոքորի հրաշքները ♥

Նորայրիկ և Աիդոչկա :*

Աիդոչկայիս հետ :*

Advertisements