Բոլոր ԵԱԴ-ի հոսքերում , սաները անխտիր խաղում են այս խաղը ուսանելու ընթացքում  :) Խաղի իմաստ այն է , որ հոսքի ներսում երեխաները իրար էլ ավելի լավ ճանաչեն , լինեն հոգատար միմյանց նկատմամբ և ուշադիր: Մի քիչ կանոների մասին: Օրինակը բերեմ մեր հոսքի վրա , որը այս խաղը սկսեց խաղալ Հուլիսի 11ից🙂 Ուրեմն մեր հոսքում կա 30  սան ,որոնք բոլորը անխտիր Հրեշտակ կամ Սանիկ են ինչ-որ մեկի համար : Վիճակահանության կարգով ամեն մեկս ընտրում ենք մեր սանիկին: Խաղում կա նաև Հրեշտակապետ, որը կոորդինացնում է ամբողջ ընթացքը: Այսպիսով Հրեշտակները գիտեն , ովքեր են նրանց սանիկները , իսկ սանիկները չգիտեն   , թէ ովքեր են նրանց հրեշտակները :)Հրեշտակների Նպատակն  է տարբեր ձևերով հոգ տանել իրենց սանիկներին: Դա կլինի նամակի տեսքով, նվերների , ուշադրության և ~ ում ֆանտազիան ոնց աշխատեց🙂 Ասեմ մեր հոսքում լաաավ էլ էդ Ֆանտազիա կոչվածը աշխատում է😀  Նվերները փոխանցում են Հրեշտակապետի  միջոցով :) Խաղը տևում է 1-2 ամիս , վերջում հատուկ դաս է լինում` Հրեշտակների բացահայտման օր , որի ընթացքում Սանիկները պարզում,  թէ ով է եղել  նրանց Հրեշտակը🙂 Սանիկը նստում է կենտրոնում և պատմում ,թէ այդ ընթացքում նրա Հրեշտակը ինչպես է նրա մասին հոգ տարել, վերջում ընտրվում է ամենա լավ Հրեշտակը  :) Մեր հոսքը այժմը ամենա թեժ պահին է , անցել է գրեթե մեկ ամիս : Ամեն դասի  վերջում ստանում ենք նվերներ, նամակներ , մի  բոոլ ուրախանում և լավ տրամադրությամբ գնում տուն🙂 Առիթից օգտվելով ուզում եմ Շնորհակալությունս հայտնել իմ Հրեշտակին , ում չեմ բացահայտել ու չեմ էլ ուզում ժամանակից շուտ բացահայտել🙂  Խաղի հետաքրքրությունը կկորի ինձ համար😉 Սանուհուս էլ լիքը բարևներ🙂 Կարծում եմ խաղը իրոք մեր հոսքում ստացվել է , մտերմություն ու ջերմություն է ավելացել մեր նոր միասնական ամառ-աշուն հոսքում🙂

Հրեշտակներ Լավ նայեք ձեր Սանիկներին , չէ որ դուք էլ ուրիշիի Սանիկն էք🙂

Հրեշտակիս առաջին նվերը դիտելիս🙂