Յուրաքանչյուր արշավ յուրովի է եղել: Երկրոդն էլ չի զիջում ոչինչով ;) Երկրորդ արշավին  երկու անգամ ավեի շատ էինք` մոտ 40 հոգի:    Առաջինը ֆուռոռ էր արել և ցանկացողները ավելի  էին շատացել😀 Այս անգամ այցելությունների վայրերը շատ շատ էին: Առաջին կանգառը Մուղնիում էր, այստեղ նկարվեցինք , շրջեցինք տարածքով մեկ, ունենցանք երկար և հարցերով լի հանդիպում երիցտանը:Հարցերը կարծես չէին սպառվում…   Տեղ տեղ բավարարելով մեր հարցերի պատասխաններով …Անցած արշավի երեխեքից էլ կաին, բնականաբար  նորեկները շատ շատ էին, բայց մի կաթիլ խորթույուն չեմ զգացել, ճանապարհի ընթացքում ասում խոսում ուրախանում էինք, խաղեր խաղում: Օհանավանք (կամ Հովհանավանք) և Սաղմոսավանք…Բնությունը աննկարագրելի է, նկարներով  փոխանցվում է չնչին մի մաս: Այս երկու եկեղեցիներն էլ կարուցված էն  անդունդի ծայրին,կրկին ֆոտոսեսսիաների մի  շարք, որոնցից մի քանիսը էքստրեմալ վիճակներում: Առանց զոհերի😀 շտապեցինք մեր հաջորդ կանգառ` Բյուրական, որտեղ այցելեցինք Վիկտոր Համբարձումյանի տուն թանգարանը,Աստղադիտարան գնացինք  :)  Ինչպես ասեցի մոտ 40 հոգի էինք , այդ իսկ պատճառով  թանգարան երկու խմբով  մտանք , մինչ առաջին խումբը  շաաաաաատ երկար շրջում էր ներսում ,մենք էլ զբաղվելու համար սկսեցինք խաղեր խաղալ😀 լավ  էէէլ ցուրտ էր ասեմ😀 Այնպես ստացվեց, որ առաջարկ եղավ մի քանի խաղ խաղալ , սկզբից մեկը խաղացինք , հետո մյուսը : Ընթացքում էնպես ստացվեց ,որ երկու տղա չցանկացան  խաղալ այն ինչ մեծամասնությունն էր խաղում😀  ու ստացվեց երկուսը մեկում մի զվարճալի խաղ  :D  իրանք  թվերով էին խաղում մենք բառերով :Դ խաղի անունները չեմ հիշում, եթե  երեխեքից որևէմեկը կարդա ու հիշի `թող գրի քոմենթում😀 Տանը բակում մի շունիկ էր մոլորվել, ով ինչ հետը էդ պահին ուներ դրանով  կերակրեց նրան, խաղացինք , մի քիչ էլ ժամանակ սպանեցինք սպաելով: Վերջապեսս առաջին խումբը դուրս եկավ,   երկրոդը խումբը սպասելու ընթացքում План Мести էր մշակել😀  Ցավոք ժամանակի սղության պատճառով մեր План Мести – ին տապալվեց և այսպես մի քիչ սառած , լաավ ուրախացած այցելեցինք թանգարանը , շատ հետաքրքիր փաստեր իմանալով Վիկտոր Համբարձումյանի և նրա ընտանիքի մասին: Աստղադիտարան ~~~ ինչքաան էի ուզում տեսնել քեզ , դեռ դպրոցական տարիներից ի վեր🙂 էլ չասեմ թե այստեղ ինչքան “քիչ” նկարվեցինք🙂 Մարտի 7 էր ու դեռ շաատ ցուրտ էր , Բյուրականից հետո  պետք է գնայինք Ամբերդ ,  հասանք տառերի մոտ … մի խումբ ցրտահարվելուց ու անձրևից չվախեցողներ նկարվեցին իրենց տառերի մոտ😀 Այդ ընթացքում պարզվեց, որ ճանապարհը դեպի Ամբերդ տանող անանցանելի է եղանակի պատճառով: Շաատ տխրեցի…կազմակերպիչները խոստացան մյուս արշավներից մեկի ընթացքում այնուամենայնիվ այցելել Ամբերդ: Փոխարենը այցելեցինք Օրգով:  Պարզվեց մեր հետ Հերունու որդին է : Նա համառոտ էքսկուրսիա վարեց մեզ համար : ՀՀ-ում է գտնվում աշխարհում առաջին՝ նոր տեսակի ռադիոօպտիկական աստղադիտակը՝ Հերունու հայելային աստղադիտակը: Այն տեղակայված է Արագած լեռան փեշերին՝ Օրգով գյուղի մոտակայքում: 54 մ ռադիոհայելու և 2,6 մ օպտիկական հայելու տրամագծերով այս սարքը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեզանից առավել հեռավոր գալակտիկաները, տեղեկություններ ստանալ միջաստղային նյութի և աստղերում առաջացող հզոր բռնկումների մասին:Ավելի մանրամասն կարող էք կարդալ  այստեղ` http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=59  Խոսքերով չես փոխանցի այն ինչ մենք տեսանք:Վերջապես հասանք Օշական🙂 վերջին անգամ Օշականում եղել էի դպրոցով ,կարծեմ 4 դասարանում🙂 Այստեղ մոտակայքում մի բլուր կար ,բարձրացանք բլուր, խարույկ վառեցինք` ճաշեցինք , մի քանի հոգի , այդ թվում և ես Պահքի մեջ էինք, մեզ համար հատուկ գնել էին բադրջանի խավիար, մնում էր  բացել և ուտել , մի կերպ բացեցինք և անուշ արեցինք , ապրեն մեր շատ ուշադիր կազմակերպիչնեը , չեմ հոգնի  նրանց գովել , ախր շաատ կազմակերված ու ուշադիր էին մեր նկատմամբ🙂 Լաավ ուրախացանք և… ժամանակը եկավ իջնելու , բավականին մութ էր … իջնում ենք իջնում ու տեղ չեինք հասնում😀 Ես  իջնելուց հոո չեի ծիծաղում😀 Աննան կողքս զարմացած ինձ  էր նայում😀,բայց դե ծիծաղս ամբողջ տարածքում լսվում էր😀 Տենց իրար ձեռք բռնած մի քիչ սառած,մի քիչ վախեցած իջնում էինք себе😀 Հալալա մեր կազմակերպիչներին , մի հատ խառնաշփոթություն չառաջացավ , գտան շատ շուտ ճիշտ ճանապարհը🙂 մեր ավտոբուսն էլ գերեզմանոցի մոտ էր կանգնած , տեսնել էր հարկավոր արշավականների ուրախությունը գերեզմանները տեսնելու ժամանակ😀 Երեխեքից մեկը հետո խոստովանեց , որ կյանքում այդքան ուրախ չէր եղել գերեզմանոց տեսնելու ընթացքում: Իմ աննմոռանալի երկրորդ արշավ ,դու տվեցիր շաաատ ընկերներ և միայն մեկ շաատ մոտիկ ու հարազատ ընկերուհի: перейду на русский , отмучилась на армянском😀 Крисюююш каак я рада, что встретила тебя , таких друзей как ты с Анной не легко найти. Люблю вас сильно мой Зоопарк ջաաաան :* Շաաաատ հավես ու հիշվող արշավ ջաաան ,գրելով`կարոտեցի ու վերապրեցի այդ օրը🙂

Մուղնի , Մարինա Աննա և ես

իջնելուց :D photos by Avag Akopov :)