Դու մտար իմ կյանք փոթորկի պես և այն տակն ու վրա արեցիր…Եկար մի քանի տարի առաջ …առանց հարցնելու… իհարկե դու մշտական ինձ հետ չես ու իմ կյանքը դժոխքի էս վերածում միայն երկու ամսով ,ամեն տարի՝ մայիսից հունիսը, …մեկ մեկ մոռանում ես գնալ և ես տանջվում եմ նաև հուլիսին… Ասա այսքան տարի չկաիր …Ինու ՞՞՞ հենց հիմա եկար ու պոկ չես գալիս ինձանից😦 Այսօր քո պատճառով ահավոր վատ էի , աչքերս մռմուռից ողբում էին , կոկորդս խեղդում էր ինձ… Հաբը քո դեմ չէի խմել և ուզում էի իմ ուժերով պայքարել քո դեմ ՝առանց  քիմիական նյութերի …Իհարկե դու Հաղթեցիր… Իսկ ես երթուղայինի մեջ տասնյակ անգամ փռշտացի պարտվելով … և այդպես կարմրած աչքերով, կոկորդի ցավով և անթիվ փռշտոցներով անցնում են օրերս: Մարդիկ կարծում են թե հետս մի բան  է կատարվում , այնինչ դու էս այս ամենի միակ մեղավորը: Ասա որտեղից հայտնվեցի՞՞ր, միգուցե օտար երկրում ապրելու համար ինձ պատժեցի՞ր , աախ՜՜՜էդ тополиный пух կոչվածը… ամեն ինչին նա  հիմք դրեց … Անզեն եմ քո առջև, քանզի դու էս տնօրինում իմ կյանքի մի քանի ամիսը: Խնդրում եմ հեռացիր իմ կյանքից , ինչպես և հայտնվեցիր …անսպասելի …

тополиный пух