Տասը կույսեր կային, որոնք իրենց լապտերներն առած՝դիմավորելու ելան փեսային: Նրանցից  հինգը հիմար էին , իսկ մյուս հինգը՝ իմաստուն: Հիմարներն իրենց լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրեցին, մինչդեռ իմաստուններն իրենց լապտերների հետ սրվակով ձեթ վերցրին: Եվ երբ փեսան ուշացավ գալ, բոլորն էլ թմրեցին ու քնեցին:

Կեսգիշերին մի ձայն լսվեց.«Ահա փեսան  գալիս է, դիմավորելու եղեք նրան »: Կույսերն արթնացան և սկսեցին իրենց լապտերները կարգի բերել: Հիմար կույսերը իմաստուններին ասացին.«Ձեր ձեթից մի քիչ տվեք մեզ, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»: Իմաստուն կույսերը պատասխանեցին. «Ոչ, որովհետև  գուցե չբավականացնի թե ձեզ և թե մեզ. լավ կլինի, որ գնաք խանութպանների մոտ և ձեզ համար ձեթ գնեք »:

Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, փեսայի հետ մտան հարսանիքի սրահը, ևդուռը փակվեց: Քիչ հետո եկան մյուս կույսերը և ասացին. « Տե՜ր, Տե՜ր, բաց դուռը»: Փեսան պատասխանեց. «Իսկապես որ չեմ ճանաչում ձեզ»:

Ապա Հիսուսը եզրակացրեց.

-Ուրեմն արթուն կացեք, որովհետև չգիտեք Մարդու Որդու գալստյան ոչ օրը և ոչ էլ ժամը:

Մաթեոս 25.1-13

ՙՙՙ