Արշավ …ախ ոնց եմ ես կարոտել մեր արշավները … Սկսեմ առաջինից🙂 Նախ ասեմ, որր արշավների մասին իմացել եմ Էլենից և առաջին արշավին միայն նրան էի ճանաչում: 2010 թվականի ֆետրվարի 21 ին  հավաքվեցին  սև շենքի մոտ մի խումբ երիտասարդներ և գնացին արշավ դեպի Զվարթնոց, Էջմիածին և մոտակա եկեղեցիներ , Սարդարապատ … Մոտ 15 հոգի էինք, հիմնականում ոչ ոք ոչ մեկի չեր ճանաչում, որպեսզի սառույցը կոտրվի ՝ կազմակերպիչները առաջարկեցին մեզ ներկայանալ: Հակիրճ ասեցինք մեր անունները , որտեղ ենք սովորում կամ սովորել , կամ արդեն աշխատում: Ընթացքում հետաքրքիր ինտելեկտուալ խաղեր էին մեզ սպասում:Մեր ամեն մի քայլը պլանավորված էր: Հստակ ինչպես ժամացույցը մենք մի վայրից գնում էինք մյուսը … Սկսեցինք Զվարթնոցից🙂 Էքսկուրսավարը պատմեց Զվարթնոցի մասին և այնուհետ սկսվեցին նկարահանումները անվերջ🙂  Չնայած նրան ,որ իրար հազիվ մի քանի ժամ էինք ճանաչում շատ մտերմացանք , կատակներն ու այլ զավեշտալի դեպքերը, որոնց մի մասը չեմ հիշում  արդեն😀, շաատ շաատ էին :Զվարթնոցից ուղևորվեցինք Էջմիածին: Եղանք Սուրբ Շողակաթ, Գայանե և Հռիփսիմե եկեղեցիներում, ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնում մենք երկար զրուցեցինք Հայր Վարդանի հետ:  Նրա հետ զրույցն այնքան հետաքրքիր էր , որ մեզ չեր խանգարում նույնիսկ եղանակի տատանումները:Ժամանակը թռավ… Շատ մեծ դժվարությամբ ավարտելով մեր զրույցը՝ մենք շարունակեցինք մեր ճանապարհը , չխախտելով գրաֆիկը🙂 Սարդարապատում եղել էի շատ վաղուց… թանգարանը այցելեցինք , զբոսնեցինք շրջակայքում: Մի բոոոլ նկարվեցինք, գժություններ արեցինք և ըստ գրաֆիկի ՝ճիշտ ժամանակին հասանք տուն🙂  Գժությունների շաչքից հիշեցի մեր աղջիկների թռիչքը , այստեղ տեղադրել եմ հաջողված նկարը , իսկ ինչքան փորձեր եղան ընթացքում , հաշվել չի լինի😀 Չարաշահելով մեր սիրելի տղաների համբերությունը ՝Ֆոտոսսեսիանեիր շարքը շարունակվում էինք տարբեր վայրերում:  Նույյնիսկ  Գնացք էլ ենք քշել  ասֆալտին😀 Սարդարապատում մի քանի նկար ունեմ , որոնք ՇԱտ եմ սիրում, այ ամենավերջին նկարը նրանցից մեկն է : ) Այս արշավից հետո ես ունեցա շատ հարազատ ընկերներ, որոնց հետ շփվում և կիսվում ենք մինչ այժմ: Ուզում եմ առանձնացնեմ Անուլիկիս՝ մեր  Աննա Կարապետյանին ,մենք դեռ միասին շատ փորձությունների միջով ենք անցել🙂 Առաջին  այս Արշավը Հիմք դրեց Մեր Արշավների Ընտանիքին, որոնց անդամների հետ քիչ քիչ կծանոթացնեմ ձեզ: Առայժմ🙂

Ահա մի քան նկար այդ օրվանից🙂

Էջմիածնում Հայր Վարդանի հետ

Սարդարապատ Գնացք :Ճ