Հարկավոր են ՝  2-3 գազար, լիմոն , աղ

Գազարը մաքրում եք, երկար  երկար կտրատոււմ, լիմոննել ճզմում էք լցնում գազարի վրա ,ավելացնելով նաև աղ🙂

ուտեստը պատրաստ է և շատ համեղ🙂 Արագ ուտեստ , որը նույնպես կարելի պատրաստել Պահքի ընթացքում :Ճ

Հ.Գ. առանց բիբարի չգտա😀 կարելի է բիբարով էլ փորձել😉

Առանց բիբարի չգտա :Դ

Կարևոր փաստեր գազարի մասին ՝ըստ http://ankakh.com կայքի🙂  ( http://ankakh.com/2010/06/38765/ )

1.Գազարը պարունակում է բետա-կարոտինը, որը մարմնի ներսում վերածվում է  A վիտամինի, որն էլ  նպաստում է տեսողությանը: A վիտամինը նաև ձևավորում է ռոդոպսին պիգմենտը, որն անհրաժեշտ է աչքերին մթության մեջ լավ տեսնելու համար: Ռոդոպսինի պակասը կարող է հանգեցնել հավկուրության:

Բետա-կարոտինը նաև ուժեղ հակաօքսիդանտ է, պայքարում և ոչնչացնում է ազատ ռադիկալները, որոնք կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ` խոցը, սիրտանոթային խնդիրները, մկանային դեգեներացիաները և այլն: Ամերիկյան Տեխաս և Չիկագո նահանգներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են գազար ուտում և ավելի շատ են բետա-կարոտին և C վիտամին ստանում, 37%-ով նվազեցնում են օնկոլոգիական հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը: Բետա-կարոտինը նաև  մեծ դեր ունի առողջ բջիջների բաժանման և աճի գործում և ուժեղ իմունային համակարգ է ապահովում:

2.Գազարը պարունակում է ևս մեկ հակաօքսիդանտ` ալֆա-կարոտին, որը, համաձայն հետազոտությունների, լավ է թոքերի առողջության համար և քչացնում է թոքերի խոցի առաջացման հավանականությունը: Գազարը օգտակար է նաև հազի ժամանակ. եթե ուժեղ հազ ունեք, որը երկար ժամանակ չի անցնում, մասնագետները խորհուրդ են տալիս 200 գրամ թարմ գազար և 13 հատ խուրման մոտ 30 րոպե եփել ջրով կաթսայի մեջ, թույլ կրակի վրա: Խմել օրական կես կամ մեկ բաժակ:

3.Գազարը շատ օգտակար է կերակրող մայրերի համար, քանի որ այն լավացնում է կաթի որակը: Ուստի նրանց միշտ խորհուրդ են տալիս գազարի հյութ խմել կամ հում գազար ուտել:

4.Եթե ամեն օր գազար ուտեք կամ գազարի հյութ խմեք, արյան մեջ կիջնի խոլեստերինի մակարդակը և բարձր ճնշումը: Մասնագետները բարձր ճնշում ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս օրական երկու անգամ կես բաժակ թարմ քամած գազարի հյութ խմել. մոտ մեկ ամսվա ընթացքում այն կկարգավորի ճնշումը:

5.Գազարը շաքար է պարունակում, և չափից ավելի շատ օգտագործման դեպքում կարող է արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնել: Բայց գազարի չափավոր օգտագործումը ոչ մի վնաս չի հասցնի նույնիսկ շաքարային դիաբետ ունեցողներին: Եթե դիաբետ ունեք, գազար կերեք կամ գազարի հյութ խմեք մի քանի օրը մեկ:

6.Հին Չինաստանում գազարն օգտագործվում էր որպես դեղամիջոց. չինացիները պնդում էին, որ գազարը լավ է տղամարդկանց առողջության համար, քանի որ այն կարող է վերացնել պոտենցիայի հետ կապված խնդիրները:

7.Գազարը նաև լավ է աղիների, երիկամների և միզասեռական ուղիների առողջության համար, կարող է  նպաստել մարսողությանը, վերացնել ճարպակալման և թունավորման պատճառով առաջացած խնդիրները: Գազարի հաճախակի օգտագործումը լավացնում է մաշկի, մազերի և եղունգների որակը:

 Շատ կարևոր է ՀԻՇԵԼ !!!

1. Գազարը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել գինու, գարեջրի կամ որևէ այլ ալկոհոլային խմիչքի հետ: Բանն այն է, որ կարոտինը և ալկոհոլը միասին կարող են թունավոր նյութեր առաջացնել լյարդի մեջ, որն էլ կարող է լյարդի մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:

2.Խորհուրդ չի տրվում նաև գազարն օգտագործել սնկերի և ամեն տեսակ ծովային կերակուրների հետ, քանի որ այդպիսի համադրությունը կարող է թունավորման պատճառ դառնալ: Գազարը չի կարելի նաև նարնջի հետ ուտել, քանի որ այդ համադրությունը կարող է խպիպի (զոբ) պաճառ դառնալ:

Եղեք Առողջ և ճիշտ օգտագործեք կերակուրների հետ այս բանջարեղենը :Ճ