Ծեր եւ իմաստուն մի մարդ եկավ գյուղ եւ բնակություն հաստատեց այնտեղ: Նա սիրում էր երեխաներին եւ շատ ժամանակ էր անցկացնում նրանց հետ: Նա նաեւ սիրում էր նվերներ տալ երեխաներին, բայց միայն փխրուն իրեր էր նվիրում: Երեխաները որքան էլ որ ջանում էին զգույշ լինել, նրանց նոր խաղալիքները հաճախ էին ջարդվում: Երեխաները սաստիկ վշտանում էին ու դառնորեն լաց լինում: Որոշ ժամանակ էր անցնում, իմաստունը նրանց նոր խաղալիքներ էր նվիրում, բայց նախորդներից ավելի փխրուն խաղալիքներ:

Մի անգամ ծնողները չդիմացան եւ եկան նրա մոտ:

– Դու իմաստուն մարդ ես եւ միայն բարին ես ցանկանում մեր երեխաներին: Բայց ինչո՞ւ ես դու այդպիսի նվերներ տալիս նրանց: Նրանք ջանում են՝ որքան կարողանում են, բայց խաղալիքները, միևնույն է, ջարդվում են: Իսկ դրանք այնքան սքանչելի են, որ ուղղակի անհնար է դրանցով չխաղալ: – Շատ քիչ տարիներ անց, – ժպտալով բացատրեց ծերունին, – ինչ-որ մեկը նրանց կնվիրի իր սիրտը: Միգուցե սա կօգնի նրանց գոնե մի փոքր ավելի խնամքով վարվել այդ անգին պարգևի հետ:

Advertisements