Լավագույն ժպիտ ասվածը ,անշուշտ,

Փակ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների`

Բաց աչքերովը:

Լավագույն երգը

Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը

Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,

Որ չի կամենում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է,

որ երբեք Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է,

անակասկած,

Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը`

Վատ խաղացվածը:

Լավագույն սերը `

Կիսա~տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը

Վարդն է<երգերու>:

Լավագույն կապիկն աշխարհում <Էլի~>

Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի>

Ներեցեք… ես եմ…

Պարույր Սևակ