Գարուննա իրա ” սև” գործը անում, թե տարիքս , չգիտեմ… Այս տարի սկսել եմ նկատել, որ շատ եմ դիպուկ ու ճիշտ բառեր օգտագործելով ամեն ինչին իրա անունը տալիս:  Ինչպես ինքս եմ ասում ՝ սկսել եմ փիլոյել :ՃՃՃ  Սովորական առօրյա խնդիրներին սկսել եմ ուրիշ տեսանկյունից նայել,  բայց դե իհարկե շատը աղջիկ-տղա հարաբերություններին է վերաբերվում, քանզի գարնան մատը խառն է
Ինչ-որ այս թեմայի շուրջ քննարկումները լավ ակտիվացել են, էլի նույն գարունն  է մեղավոր :Դ Անդադար քննարկումներ տարբեր մեզ հուզող հարցերի շուրջ, որոնց արդյունքում շատ հետաքրքիր եզրահանգման ենք գալիս քննարկողի հետ միասին :Ճ
Մի քանի օր առաջ այսպիսի բան գրեցի, և ինքս ինձ վրա զարմացա, թե ինչպես վերջապես կարողացա արտահայտել այն ինչը վաղուց է տանջում ինձ, ինչպես անուն տալ այն զգացողություններին, որ անընդհատ ինձ մոտ առաջանում են:
Ահա այն՝

Չի կարելի հիասթափվել մարդկանցից մի քանի անգամ, մի անգամն էլ բավական է … Հետո ուղղակի համոզվում էս,որ էն հիասթափությունդ , ինչքան էլ որ դու ցանկանում էիր ՝թվյացալ չէր :Ճ
Իսկապես այս գրելով հասկացա, որ ներքուստ միշտ իրանց շանս եմ տվել, և ինքս ինձ համոզել եմ, որ մարդ էս սխալվել են, հո անսխալ մարդ չկա ? Ոչ էլ ես եմ իդեալական … Բայց երբ նույն սխալները նրանք սկսում են անդադար անել, այդ ժամանակ հասկանում ես, որ ինքնախաբեությամբ էս  զբաղվել…
Անցնենք ավելի , որոշ չափով թեմաներին :D

Աղջիկ-տղա հարաբերությունների մասին այնքան բան են գրել ու դեռ էլի կգրեն …

Կանդրադառնամ վերջին եզրահանգումներիին միայն :Ճ

Գնալով աղջիկները չեն հասկանում տղաների, իսկ  տղաները՝աղջիկների ասածներն ու արածները: և եթե աղջիկըը ինչ-որ բան չի հասկացել, նա սկսում է անդադար մտածել, մտածել, իրան իրա մեջից ուտել: Փորձում է հասկանալ, բայց ինչի էսպես ասեց, էնպես արեց,  ինչ նկատի ուներ դա անելով կամ ասելով: Մի խոսքով սկսում է վերլուծել իրեն համար ոչ այդքան պարզ խոսակցությունը, իսկ տղաները հեշտությամբ շրջանցում են նմանատիպ իրավիճակները,  ավելի թեթև են նայում հարցին  ու չեն ծանրացնում  իրենց ուղեղը տարբեր տեսանկյունից նայելով իրավիճակին:
Իրար հարգելու ու հասկանալու կուլտուրան գնալով անկում է ապրում իմ աչքերում… Տղաները անվերջ բողոքում են աղջիկների մեծ պահանջներից, աղջիկները ՝ տղաների անուշադրությունից : Չեն էլ փորձում հասկանալ ու նույն հայտարարի գալ…Եթե երկուսն էլ համառ են լինում, թու ՜ գնաց, ոչ մեկ չի զիջում, կարծես թե եթե զիջեց, ուրեմն ինքն է սխալ: Ախր այդ ժամանակ սխալ չի կարող լինել միայն մեկ կողմը , հասկացեք որ յուրաքաչյուրս էլ ունենք մեր բաժին սխալ ասած խոսքը, պահվածքը…Եթե ինչ-որ չհասկացված պահեր կան ավելի լավ չէ հստակեցնել ամեն ինչ ?
Առայժմ այսքանը :Դ մնացածը աղոտ եմ հիշում, կփորձեմ շուտ գրի առնել իմ “հանճարեղ” մտքերը :Դ

About these ads