Էս չլինի Մուսաս ետա եկել ?
Գրելս եկե՜լա ու մատներս էլ տպում են
Չգիտեմ վերջում ինչ կստացվի
Կարևորը գրում եմ
Երևի թէ բոլորն էլ արդեն գիտեն, որ ես շաաատ շաատ եմ սիրում գրքեր կարդալ
Հատկապես տպագիր գրքեր
Ինչքան էլ փորձում էի ուսանողական տարիներին հասցնել կարդալ այն գրքերը , որոնք ինձ իրոք հոգեհարազատ էին , միևնույն է ժամանակը ահավոր քիչ էր նրանց համար : Հիմնականում մասնագիտական գրքեր էի կարդում և շաատ շաատ քիչ այն գրքերը , որոնցից իսկապես հաճույք էի ստանում
Արդեն վաղուց անցել գնացել են ուսանողական տարիներս և ես քիչ-քիչ քայլ առ քայլ փորձում եմ լրացնել այն գրքերի բացը , որոնք շատ էի ուզում ժամանակին կարդալ
Բնականաբար ես իմ հավեսին էի կարդում և երկար ժամանակ ծախսում ամեն գրքի վրա: Գիրքը կարդալս կանոնավորվեց ինչ-որ չափով, երբ գրանցվեցի Մոսկվայի տան գրադարանում: (Այստեղ կարող էք գտնել ժամանակակից գրականություն ռուսերեն լեզվով , ի դեպ գրքերը թողնում են տանել տուն երկու շաբաթով: ) Ու երբ անցյալ տարի հոկտեմբերին Արմեն Աբգարյանը , ով նույնպես հանդիսանում է ԵԱԴ-ի սան , բացեց մի հրաշալի ակումբ ՝ հատուկ գրքասերների համար , որի համար ես նրան անչափ երախտապարտ եմ
,ես շաատ ուրախացա՜ :Ճ Կարդալս էլ ավելի կանոնավորվեց, գրքերիս ցանկը լաաավ մեծացավ
Ցավոք առաջին հանդիպումները հանգամանքների բերումով բաց եմ թողել և գիտեմ շատ հետաքրքրաշարժ քննարկումներ եմ կորցրել
: Բայց միևնույն ժամանակ հեռվից հեռու հետևել եմ ակումբի գործունեությանը : Վերջապես դեկտեմբերին հարմարացրեցի ու միացա ակումբին
Յուրաքանչյուր չորեքշաբթի հավաքվում են մի խումբ երիտասարդներ և քննարկում այդ օրվա համար ՝նախօրոք մեկ շաբաթ առաջ նախատեսված, գիրքը: Հանդիպման ընթացքում բազում քննարկումներ , հակադիր կարծիքներ , հետաքրքիր եզրակացություններ , բացահայտումնե՜ր
: Կարելի է ասել գիքրը ամբողջովին “մարսում” ենք , ոչ մի մութ բառ չթողնելով նրանից : Այսպես ես շատ արագ լրացնում այն բացը , որը կուտակվել է դեռ ուսանողական տարիներից
Մեր ակումբը իր խումբը և էջը ունի facebook սոցիալական կայքում , ինչպես նաև բլոգը wordpress հարթակում :Ճ Ի դեպ բլոգում Արմենը տեղադրում է բոլոր գրքերի հեղինակների մասին հակիրճ նյութ և ինչը շատ կարևոր է ՝ գրքի հղումները տարբեր լեզուներով, հիմնականում `ռուսերեն և անգլերեն , եթե հանդիպում են էլեկտրոնային հայերեն գրքեր, նրանք նույնպես տեղադրվում են բլոգում , ինչպես նաև աուդիոգրքեր
Հերթը հասավ Իմ բացահայտմանը :Ճ Աուդիոգրքերի մասին վաղուց գիտեմ , նույնիսկ մի քանի անգամ փորձել եմ լսել գրքեր: Բոլոր փորձերս ավարտվում էին դեռ չսկսված: Մի քանի րոպեից ավել չէի դիմանում: Գրքասերների ակումբի հերթական գրքի քննարկման օրը մոտիկանում էր , իսկ ես չէի հասցնում այն կարդալ , որոշեցի մի անգամ էլ փորձել աուդիոգրքի տարբերակով այն լսել : Սկզբում այնպիսի տպավորություներ էր , որ գիրքը մակերեսորեն էի կարդում, ու ընթացքում շատ մանրուքներ ՝կարդացողի ինտոնացիա պատճառով, բաց թողնում: Արմենը մի քանի աուդիոգիրք է ներբեռնում և բլոգում տեղադրում նրանցից ամենահաջողը
Վերջին ամսվա գրեթե բոլոր աուդիոգրքերը շատ հաջող էին: Քիչ քիչ ընտելանում եմ նրանց : Նրանք շատ զբաղված մարդկանց համար ուղակի փրկություն են , քանզի ահավոր ժամանակ են խնայում
Ուղակի պետք է լավ կարդացող լինի գիրքը
Ներկա պահին ես լսում եմ Ջերոմ Կլապկա Ջերոմի Երեքը մի նավակում (չհաշված շանը ): Այն բավականին ծավալուն է , աուդիոգրքով մոտ 6 ժամ: Ասեմ ավելին
Ես այս գիրքը տպագիր շատ երկար կկարդայի , իսկ աուդիոգրքով արդեն գրեթե կեսը լսել եմ երկու օրում ու հավեսով էլ լսվոււմ է
Մուսաս գնաց
գրառումս մնաց
էնէլ կիսատ
էդ կես ժամով էիր եկել հըն ?
Հաա ասաածս ինչ էր ? Օ իմ շաատ զբաղված ընկերնե՜ր , գոնե աուդիգրքեր սկսեք լսե՜լ :Ճ
Տպագիրները թանկացրել են :////
Մեր Երևանը այս տարի գրքի Մայրաքաղաքն է … Մի մոռացեք …Սկսեք կարդալ թեկուզ փոքր ծավալով գրքեր , միայն կարդացե՜ք :Ճ
“Без книг пуста человеческая жизнь. Книга не только наш друг, но и наш постоянный, вечный спутник. (Бедный Д.)
հ.գ. իմ երազանքների գրքապահարանը :Ճ 



Feb 27, 2012 @ 10:43:25
Մեծ շնորհակալություն ամբողջ ակումբի կողմից!
Feb 27, 2012 @ 15:28:57
Ձեզ շնորհակալություն այս ակումբը ստեղծելու համար